հինգշաբթի, 12 հոկտեմբերի 2000
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական խոսքը Լեոնարդ Պետրոսյանի ծննդյան օրվա կապակցությամբ
Լեոնարդ Պետրոսյանն այսօր լինելու էր ընդամենը 47 տարեկան: Նա մեկն է նոր սերնդի ազգային-պետական այն գործիչներից, ում կարճատ—, ողբերգականորեն ընդհատված կյանքն անմնացորդ նվիրում եղավ հայրենիքին ու ժողովրդին: Իր պաշտելի Արցախ աշխարհի ազատության ու անկախության պայքարին զինվորագրվեց առաջին իսկ օրերից — որտեղ էլ հարկ եղավ ներդնել իր կարողությունն ու անսպառ եռանդը, նվիրումով ու անձնազոհաբար կրեց հայրենիքի իսկական զինվորի իր խաչը: Լեոնարդ Պետրոսյանը — Արցախի ազատամարտիկն էր, — վստահելի կամուրջ Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միջ—, — երկրի տնտեսության ու պաշտպանության գործի կազմակերպիչներից մեկը: Նրա կազմակերպչական ընդունակություներն ու կարողությունները, պետական, համազգային մասշտաբի խնդիրներ լուծելու ունակությունն ու ձիրքը լավագույնս դրս—որվեցին թե հատուկ ծրագրերի վարչության ղեկավարի, թե Հայաստանի պաշտպանության փոխնախարարի, ՀՀ կառավարության օպերատիվ հարցերի նախարի, — թե մանավանդ Լեռնային Ղարաբաղի վարչապետի բարդ ու պատասխանատու պաշտոններում:
Այսօր մեզ հետ չէ Լեոնարդ Պետրոսյանը, բայց մեզ հետ է նրա ազատաբաղձ ոգին, — մենք շարունակելու ենք այն գործն ու նպատակը, որի համար ապրեց ու իր կյանքը նվիրաբերեց նա: Ուժեղ, բարգավաճ — հզոր Հայաստանը, անկախ ու ազատ Արցախը լավագույն հուշարձանն են լինելու Լեոնարդ Պետրոսյանի ու նրա նման հայրենանվեր գործիչների համար: