երեքշաբթի, 14 հուլիսի 2015
Տեղի է ունեցել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստ
Կառավարությունում տեղի է ունեցել Անկախության տոնին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը, որը վարել է վարչապետ, հանձնաժողովի նախագահ Հովիկ Աբրահամյանը:
Նիստում քննարկվել է Անկախության 24-րդ տարեդարձի առթիվ կազմակերպվելիք հոբելյանական միջոցառումների ծրագրի նախագիծը: Ծավալվել է մտքերի փոխանակություն, որի ընթացքում ՀՀ նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարները ներկայացրել են իրականացվելիք տոնական միջոցառումների ցանկը:
Վարչապետ Աբրահամյանը հանձնարարել է նիստի ընթացքում ներկայացված առաջարկությունների հիման վրա կազմել տոնական միջոցառումների վերջնական ծրագիրը և այն ներկայացնել հանձնաժողովի հաստատմանը: