ուրբաթ, 13 հոկտեմբերի 2000
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական խոսքը Լեոնարդ Պետրոսյանի ծննդյան օրվա կապակցությամբ ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի շնորհավորական խոսքը «Արմենալ» ձեռնարկության տնօրինությանը, աշխատավորական ողջ կոլեկտիվին
Շնորհավորում եմ Քանաքեռի ալյումինի գործարանի հիմնադրման 50-ամյա տարելիցի առթիվ: Կեսդարյա կենսագրության ընթացքում «Կանազ» գործարանը, ղեկավարության — բոլոր աշխատավորների ջանքերի շնորհիվ, նվաճել է հանրապետության արդյունաբերական հսկաներից մեկը լինելու պատիվը, նրա արտադրանքը մեծ ճանաչում ու պահանջարկ է ձեռք բերել միջազգային ասպարեզում:
Անկախացումից հետո, խորհրդային պետության փլուզմամբ պայմանավորված տնտեսական դժվարությունները իրենց անդրադարձն ունեցան նա— «Կանազի» ճակատագրի վրա, բայց այն կարողացավ պահպանել իր արտադրական ներուժը, մասնագիտական կադրերին — ամենա կար—որը՝ հավատը վաղվա օրվա նկատմամբ:
Այսօր «Կանազի» վերագործարկումը, ռուս-հայկական «Արմենալ» համատեղ ձեռնարկության ստեղծումը խորհրդանշում է նոր ժամանակի, անկախ Հայաստանի տնտեսության զարգացման նոր իրողությունների մեջ ճշգրտորեն կողմնորոշվելու ալյումինագործների ունակությունը: «Արմենալի» փորձը ցույց է տալիս, որ մեր տնտեսության զարգացման համար անհրաժեշտ են ժամանակակից, ճկուն մոտեցումներ, որոշումներ ընդունելու վճռականություն — նոր աշխատատեղեր ստեղծելու ձգտում:
Մեկ անգամ —ս շնորհավորելով ձեռնարկության 50-ամյակի առթիվ, աշխատանքային հաջողությունների նոր տասնամյակներ եմ մաղթում ամբողջ կոլեկտիվին: