շաբաթ, 14 հոկտեմբերի 2000
2000/2001 թվականների ձմռան սեզոնում Հայաստանի Հանրապետության բնակավայրերում կենտրոնացված ջերմամատակարարման աշխատանքները կազմակերպելու — դրանք համակարգելու նպատակով, ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ, ստեղծվել է հանրապետական օպերատիվ շտաբ — հաստատվել է դրա կազմը: Շտաբի կազմում ընդգրկվել են տարածքային կառավարման — տեղական ինքնակառավարման մարմինների, կառավարության աշխատակազմի, էներգետիկայի, ֆինանսների — էկոնոմիկայի նախարարությունների ներկայացուցիչներ, «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ի գործադիր տնօրենն ու «Ջերմային տնտեսություն» ՊՓԲԸ-ի տնօրենը: