շաբաթ, 14 հոկտեմբերի 2000
Այսօր վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց ռուսական «Սիբիրսկի ալյումին» ընկերության պատվիրակությանը` գլխավոր տնօրեն Օլեգ Դերեպասկայի գլխավորությամբ:
Վարչապետը շնորհավորեց ներկաներին Քանաքեռի ալյումինի գործարանի հիմնադրման 50-ամյակի կապակցությամբ: Նա վստահություն հայտնեց, որ հայ — ռուս գործընկերների համատեղ ջանքերով ստեղծված «Արմենալ» ձեռնարկությունը կկարողանա կյանքի կոչել այն ծրագրերը, որոնք այսօր նախանշված են:
Հանդիպման մասնակիցները քննարկեցին «Արմենալում» ներկայումս ընթացող աշխատանքներին, եղած խնդիրներին, ապագա ծրագրերին վերաբերող հարցեր: Նշվեց, որ տնօրինության հոգատար վերաբերմունքի շնորհիվ գրեթե ամբողջությամբ պահպանվել են գործարանի երբեմնի հզորությունները, մասնագետների արտահոսք չի եղել: Օլեգ Դերապասկայի խոսքերով, շատ քիչ ջանք է պահանջվել գործարանը վերագործարկելու համար, — այսօր արդեն կարելի է խոսել նախագծի առաջին փուլի բարեհաջող ընթացքի մասին: Նրա հավաստմամբ, վերջնական արտադրնաքի սպառման խնդիր —ս չկա: Ծավալները հնարավոր կլիներ ավելի արագ մեծացնել, եթե ինքնարժեքի վրա իրենց բացասական հետքը չթողնեին տրանսպորտային փոխադրման տարիֆները: Ամեն դեպքում, ըստ «Սիբիրսկի ալյումինի» գլխավոր տնօրենի, արդեն գալիք տարում «Արմենալը» իր արտադրանքի ծավալը կմեծացնի եղած հզորությունների 25 տոկոսի չափով: Կավելանա նա— թողարկվող տեսականին:
Վարչապետ Անդրանիկ Մարգարյանը, բարձր գնահատելով «Սիբիրսկի ալյումինի» Հայաստանում ծավալած գործունեությունը, կար—որեց նա— ռուսական այլ ընկերությունների մասնակցությունը ներդրումային տարբեր ծրագրերին: Նրա հավաստմամբ, կառավարությունը պատրաստ է խրախուսելու, ամենայնս աջակցելու ցանկացած ներդրողի: