երեքշաբթի, 28 հուլիսի 2015
Վարչապետն ընդունել է Իրանի արտահանման և զարգացման բանկի տնօրեն Ալի Սալեհ Աբադիին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Իրանի արտահանման և զարգացման բանկի տնօրեն Ալի Սալեհ Աբադիին:
Զրուցակիցները քննարկել են հայ-իրանական համատեղ տարբեր ծրագրերի իրականացմանն առնչվող մի շարք հարցեր: Վարչապետ Աբրահամյանը և Ալի Սալեհ Աբադին կարևորել են երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կյանքի կոչումը և նշել, որ դրանք մեծ նշանակություն ունեն ինչպես Հայաստանի, այնպես էլ Իրանի համար: Կողմերը համոզմունք են հայտնել, որ տարբեր ոլորտներում նախանշված ծրագրերի իրականացումն էապես կնպաստի երկու բարեկամ երկրների միջև տնտեսական կապերի զարգացմանն ու առևտրաշրջանառության ծավալների աճին: