չորեքշաբթի, 18 հոկտեմբերի 2000
ՀՀ կառավարության օգոստոսի 12-ի «ՀՀ կառավարության գործունեության ծրագրի կատարումն ապահովող միջոցառումների» մասին N 473 որոշմամբ հաստատված ցանկի` օգոստոս, սեպտեմբերի ամիսների — հոկտեմբերի առաջին տասնօրյակի կատարողականը կազմել է 87 տոկոս: Նշված ժամանակահատվածում նախատեսված 117 հանձնարարականներից ս.թ. հոկտեմբերի 16-ի դրությամբ չկատարվածների թիվը կազմել է 16 (13 տոկոս), որից օգոստոսին չի կարտարվել 6, սեպտեմբերին` 7, հոկտեմբերի առաջին տասնօրյակին` 3 հանձնարարական:
Հանձնարարականների մեծ մասը կատարվել է ժամանակին — ամբողջ ծավալով, սահմանված ժամկետի ուշացումով կատարված հանձնարարականները 33-ն են, մասնավորապես ՀՀ ֆինանսների — էկոնոմիկայի, պետեկամուտների, տարածքային — քաղաքաշինության, մշակույթի, երիտասարդության հարցերի — սպորտի նախարարությունների գծով: Առավել շատ չկատարած հանձնարարականներ ունեն պետական գույքի կառավարման, բնապահպանության — սոցիալական ապահովության նախարարությունները:
ՀՀ կառավարույթան 2000 թ, օգոստոսի 12-ի N 413 որոշման հավելվածի հանձնարարականների 5 հարցերի վերաբերյալ կատարվել է ժամկետների երկարաձգում:
ՀՀ վարչապետի հանձնարարությամբ, նշված նախարարությունները չկատարած կամ ուշացումով կատարած հանձնարարականների վերբերյալ ներկայացրել են տեղեկանքներ:
Նրանց հիմնավորումներն ուսումնասիրվում են, դրանց բնույթից ելնելով, ՀՀ վարչապետի կողմից կձեռնարկվեն համապատասխան քայլեր: