Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 3 օգոստոսի 2015

Վարչապետն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի նորանշանակ դեսպանին


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Գերմանիայի Դաշնային Հանրապետության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Բերնհարդ Մաթիաս Քիսլերին:
Վարչապետը շնորհավորել է դեսպանին նոր պաշտոնում նշանակվելու առթիվ և մաղթել արդյունավետ ու բեղմնավոր աշխատանք: Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ պարոն Քիսլերի գործունեությունը կնպաստի Հայաստանի և Գերմանիայի միջև քաղաքական, տնտեսական հարաբերությունների հետագա սերտացմանն ու ամրապնդմանը: Վարչապետը նշել է, որ առկա է տնտեսական կապերի զարգացման լուրջ ներուժ և դրա իրացման գործում կարևորել հայ-գերմանական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը: Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ՀՀ կառավարությունը պատրաստ է աջակցել երկու երկրների և ժողովուրդների շահերից բխող յուրաքանչյուր նախաձեռնության իրականացման:
Շնորհակալություն հայտնեով ջերմ ընդունելության համար՝ Մաթիաս Քիսլերը վստահեցրել է, որ կներդնի առավելագույն ջանքեր՝ ի նպաստ երկու պետությունների միջև բազմաոլորտ համագործակցության խորացման և ընդլայնման: Դեսպանն արդյունավետ է գնահատել Հայաստանի և Գերմանիայի միջև ձևավորված փոխգործակցությունը մի շարք բնագավառներում, այդ թվում տնտեսական, էներգետիկ, հումանիտար և այլն:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են նաև ՀՀ-ԵՄ հարաբերություններին, մեր երկրում իրականացվող սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր:
 

 

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ