Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 19 հոկտեմբերի 2000

Հայաստանի Հանրապետության վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ելույթը 2000 թվականի հոկտեմբերի 19-20-ը Երևանում դոնոր երկրների /կազմակերպությունների/ հանդիպմանը /հոկտեմբերի 19/

Տիկնայք և պարոնայք
  Հարգելի հյուրեր

 Հայաստանի Հանրապետության կառավարության անունից կցանկանայի իմ երախտագիտությունը հայտնել այս հանդիպմանը ներկայացված բոլոր երկրների ու միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներին՝ հանդիպմանը մասնակցելու հրավերն ընդունելու համար:
 Խորհրդանշական եմ համարում այն հանգամանքը, որ, ի տարբերություն նախորդ բոլոր համանման հանդիպումների, այս հանդիպումը անցկացվում է Հայաստանում: Կարծում եմ, որ հենց Հայաստանում այսպիսի քննարկումների կազմակերպումն է, որ հնարավորություն կտա համակողմանիորեն վերլուծել հանրապետության առջ— ծառացած խնդիրները, դրանց ուղղությամբ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերն ու միջազգային հանրության օժանդակության հնարավորություններն ու ուղղությունները:
 Նկատի ունենալով, որ ողջ օրվա ընթացքում քննարկվելու են հանրապետության համար արդիական դարձած տնտեսական — կառուցվածքային բարեփոխումների առանձին ուղղություններ, կցանկանայի ընդամենը համառոտ ձեզ ներկայացնել այն խնդիրները, որոնք հատկապես հրատապ են կառավարության տեսանկյունից, — այդ ուղղությամբ անելիքների վերաբերյալ մեր պատկերացումները:
 Չնայած անցած տարվա հոկտեմբերի ողբերգական դեպքերին ու դրանց հաջորդած քաղաքական անկայունությանը, երկրի իշխանություններին ու, մասնավորապես, կառավարությանը հաջողվեց վերահաստատել բարեփոխումների իրականացման վճռականությունն ու Միջազգային արժութային հիմնադրամի — Համաշխարհային բանկի հետ հասնել նոր բազմամյա ծրագրեր սկսելու վերաբերյալ սկզբունքային  համաձայնության: ՈՒրախությամբ պետք է նկատեմ, որ այս դահլիճում ներկա  է նա— Կառուցվածքային բարեփոխումների չորրորդ վարկային ծրագրի վերջնական համաձայնեցման համար պատասխանատու Համաշխարհային բանկի թիմը, իսկ Միջազգային արժութային հիմնադրամի հետ Աղքատության կրճատման ու տնտեսական աճի եռամյա ծրագրի վերջնական բանակցումը նախատեսվում է նոյեմբերի սկզբին:
 Նշված երկու ծրագրերի հիմքում, որպես որդեգրած քաղաքականության փաստաթուղթ, դրվելու է Աղքատության կրճատման կառավարության ռազմավարական ծրագիրը, որի միջանկյալ տարբերակի վերաբերյալ այսօր տեղի կունենա մանրամասն քննարկում: Ինչպես — անցումային տնտեսությամբ երկրների մեծ մասում, Հայաստանում —ս անցած ժամանակահատվածում չհաջողվեց տնտեսական ասպարեզում առկա դրական զարգացումները զուգորդել բնակչության կենսամակարդակն ու մասնավորապես աղքատությունը բնութագրող ցուցանիշների համանման բարելավմամբ պայմանավորված հատկապես բնակչության եկամուտների բ—եռվածության իրացմամբ: Այս հանգամանքն էլ, ըստ էության, կառավարությանը պարտադրեց տնտեսական զարգացումն ապահովելու քաղաքականությունն ուղղորդել աղքատության կրճատմանը: Այդուհանդերձ, բնական կարելի է համարել, որ նման ռազմավարությունն իր առանցքում ունի տնտեսական կայուն — հարատ— աճի ապահովումը, — ապա՝ այդ աճի արդյունքների նպատակաուղղումն առաջին հերթին սոցիալապես անապահով խավերին:
 Այս տեսանկյունից կառավարությունը հատկապես կար—որում է ներդրումների ներգրավման ու գործարարության ծավալման համար առավելագույն բարենպաստ պայմանների ստեղծումը, — այդ ուղղությամբ կառավարության քայլերի նախանշման համար լավագույն հենակետ կարելի է համարել Համաշխարհային բանկի — Միջազգային ֆինանսական կորպորացիայի Օտարերկրյա ներդրումների խորհրդատվական ծառայությունների կողմից նախապատրաստված՝ Հայաստանում ներդրումների իրականացման վարչարարական խոչընդոտների վերաբերյալ համակողմանի հաշվետվությունը: Ցանկանում եմ ձեզ հավաստիացնել, որ կառավարությունը վճռականորեն է տրամադրված հաշվետվությունում /որի վերաբերյալ այսօր նախատեսված է առանձին քննարկում/  արծարծված բոլոր խնդիրների մանրամասն քննարկման ուղղությամբ, — այդ նպատակով այս ամսվա վերջին նախատեսված են շահագրգիռ բոլոր կողմերի մասնակցությամբ քննարկումներ:
 Կառավարությունը, սակայն, այս ընթացքում արդեն իսկ որոշակի քայլեր այս ուղղությամբ նախաձեռնել է: Ի լրումն տնտեսավարող սուբյեկտների մոտ պետական տարբեր մարմինների կողմից ստուգումների կանոնակարգմանն ու հատկապես փոքր ձեռնարկատիրությամբ զբաղվողների համար հարկման  պարզեցված մոտեցումների ամրագրմանը, կառավարությունը նախատեսում է նա— պետական վերահսկողության համակարգման նպատակով օրենքի նախագծի ընդունումը 2001 թվականի ընթացքում, իսկ լիցենզավորման ենթակա տնտեսական գոծունեության տեսակների, լիցենզավորման պահանջների ու պայմանների կրճատման, լիցենզավորման բուն գործընթացի հստակեցման նպատակով խորհրդարանի քննարկմանն է ներկայացված նա— «Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը: Կառավարությունը նախաձեռնել է նա— հարկային — մաքսային լայնածավալ բարեփոխումների իրականացումը, որի վերաբերյալ քննարկումներ են անցկացվել միջազգային հանրության հետ:
 Երախտագիտության զգացումով պետք է նշել հանրապետությունում մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված միջազգային հանրության — հատկապես Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալության օժանդակության ծրագրերի մասին: Վերջիններիս սահուն ընթացքը հարկային — մաքսային վարչության, հաշվապահական հաշվառման, անշարժ գույքի — արժեթղթերի շուկայի զարգացման ու բազմաթիվ այլ ուղղություններով մեծ խթան կհանդիսանա ներդրումների ներհոսքի ու գործարարության ծավալման համար:
 Կառավարությունը շարունակում է նա— մասնավորեցումը, ընթացքի մեջ է ռազմավարական մի շարք ընկերությունների մասնավորեցման գործընթացը, որի արդյունքում կապահովվի այդ ոլորտում արդյունավետ տնտեսավարում:
 Այդուհանդերձ, կառավարությունը գիտակցում է նա—, որ լոկ մասնավոր հատվածի զարգացմանն ուղղված ծրագրերը  դատապարտված են անհաջողության՝ քաղաքացիական ծառայության բարեփոխումների, կոռուպցիայի դեմ պայքարի հստակ քաղաքականության բացակայության պարագայում: Կառավարությունը գնահատում է այս ասպարեզում միջազգային տարբեր կազմակերպությունների /ԵԱՀԿ, ՄԱԿ-ի զարգացման ծրագիր, Համաշխարհային բանկ — այլն/ օժանդակությունը: Խորհրդարանի քննարկմանն է ներկայացված «Քաղաքացիական ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը, որը, ընդունվելու պարագայում, կհանդիսանա արդյունավետ գործող պետական ապարատի ձ—ավորման իրավական հիմքը: Կոռուպցիայի դեմ պայքարի ուղղությամբ ձեռնարկվող միջոցառումների շարքում կար—որվում է կոռուպցիայի դեմ պայքարի միջին ժամկետ ռազմավարական ծրագրի կենսագործումը, որի նախագիծը մշակված — ներկայացված է ձեր դատին: Որպես քաղաքացիական ծառայության բարեփոխումների ու կոռուպցիայի դեմ պայքարի կար—որագույն տարր, խորհրդարան է ներկայացված պետական բարձրաստիճան պաշտոնյաների գույքի, եկամուտների — ծախսերի հայտարարագրումը կանոնակարգող օրենքի նախագիծը, որը կոչված է ապահովելու բարձրաստիճան պետական ծառայողի գործունեության թափանցիկությունը ողջ հասարակության համար: Կոռուպցիայի ամենատարածված դրս—որումներից մեկի՝  պետական գույքի յուրացումների դեմ պայքարի առումով վճռորոշ կլինի արդեն իսկ գալիք բյուջետային տարում պետական գնումների իրականացումը՝ «Գնումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի — դրա հիման վրա  ընդունված իրավական ակտերի պահանջներին համապատասխան:
 Վերոշարադրյալով հանդերձ, ձեզ համար գաղտնիք չեն հարկաբյուջետային հատվածում առաջացած խնդիրները: Նույնիսկ նշված բոլոր միջոցառումների բարեհաջող ավարտը ակնհայտորեն ամբողջությամբ չի լուծի այդ խնդիրները, ինչն էլ բարեփոխումների հաջողությունը, մասնավորապես աղքատության կրճատումն ու սոցիալական կուտակված այլ հիմնախնդիրների լուծումը երաշխավորելու համար առաջացնում է միջազգային հանրության լրացուցիչ ֆինանսական օժանդակության անհրաժեշտությունը:
 Համոզված եմ, որ երկուստեք պատշաճ ջանքերի գործադրումը իսկապես կապահովի առաջադրված խնդիրների լուծումն ու Հայաստանի բարգավաճումը:


 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ