Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 17 օգոստոսի 2015

«Բազե» ամենամյա երիտասարդական հավաք. «Պետք է մեր ուժերը համախմբենք ու առաջ գնանք». ՀՀ վարչապետ








Վարչապետ Հովիկ Աբրահամյանը Ծաղկաձորում մասնակցել է «Բազե» ամենամյա երիտասարդական հավաքի բացմանը: ՀՀ կառավարության և անձամբ իր անունից ջերմորեն ողջունելով և շնորհավորելով երիտասարդներին «Բազե»-ի հերթական հավաքի առթիվ՝ վարչապետը նշել է. «Ուրախ եմ հանդիպել «Բազե»-ի գաղափարախոսության՝ հայության եռամիասնության ներքո հավաքված Հայաստանի, Արցախի և Սփյուռքի մեր երիտասարդներին: Այս ամենամյա հավաքի կազմակերպումը երիտասարդությանն ուղղված ծրագրերի շրջանակում կառավարության առաջնայնությունների թվում է, քանի որ այն նպաստում է ազգային արժեքների և գաղափարների տարածմանը, հայապահպանությանը և Հայրենիք-Արցախ-Սփյուռք եռամիասնության ամրապնդմանը:
Սիրելի բազեականներ,
Իր պատմության 13 տարվա ընթացքում «Բազե»-ին հաջողվել է համախմբել բազմահազար երիտասարդների Հայրենիքից և Սփյուռքից՝ վերածվելով հայ երիտասարդական ինքնատիպ շարժման, որի կարևորագույն նպատակներից է հայ երիտասարդության համախմբումը՝ հանուն հայոց պետականության ամրապնդման ու զարգացման: Ցանկանում եմ ընդգծել, որ հպարտ եմ ձեզնով՝ երիտասարդ սերնդով, որն օժտված է ազգային ինքնագիտակցության բարձր զգացումով: Համոզված եմ՝ ի դեմս ձեզ և ձեր գործունեության, ապագայում ունենալու ենք ուժեղ և զարգացած Մայր Հայրենիք:
Սիրելի երիտասարդներ,
Ամփոփելով խոսքս, ցանկանում եմ նշել, որ երիտասարդության հարցերը մշտապես գտնվում են ՀՀ կառավարության ուշադրության կենտրոնում և գործադիրը շարունակելու է երիտասարդության համակողմանի զարգացմանն ուղղված ազգային ծրագրերի իրականացումը:
Կրկին անգամ շնորհավորելով բոլորիդ հավաքի առթիվ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ, ձեռքբերումներ և անձնական երջանկություն»
:
Հավաքի բացումից հետո հանրապետության վարչապետը զրուցել է բազեականների հետ, պատասխանել նրանց հետաքրքրող մի շարք հարցերի, որոնք վերաբերում էին ՀՀ կառավարության տնտեսական քաղաքականությանը, ենթակառուցվածքների զարգացմանը և տարբեր խնդիրների վերաբերյալ կառավարության դիրքորոշումներին: Կառավարության ղեկավարը նշել է, որ հանրապետությունում իրականացվում են ենթակառուցվածքների զարգացման, այդ թվում՝ ճանապարհաշինության, խմելու և ոռոգման ջրագծերի կառուցման, կրթօջախների, մշակութային տների և համայնքային նշանակության այլ կարևորագույն օբյեկտների հիմնանորոգման ու վերակառուցման մի շարք ծրագրեր, որոնք նաև նպաստելու են երկրում տնտեսության ակտիվության ապահովմանը: Վարչապետի խոսքով՝ ընթացիկ տարվա ընթացքում հանրապետությունում առկա է բարձր բերքատվություն և այդ առումով մեծ նշանակություն է տրվել ոռոգման աշխատանքների բարձր մակարդակով կազմակերպմանը: Հովիկ Աբրահամյանի տեղեկացմամբ՝ մեծածավալ աշխատանքներ են իրականացվում նաև ստացված բերքի արտահանման ուղղությամբ: Մասնավորապես, արդեն իսկ արտահանվել է 21 հազար տոննա ծիրան և 70 հազար տոննա բանջարեղեն: Արտահանման ծավալների աճին մեծապես նպաստել է նաև վրաց-ռուսական անցակետի (Դարիալի) աշխատաժամանակի ավելացումը, ինչի շուրջ պայմանավորվածություն էր ձեռք բերվել ՀՀ և Վրաստանի վարչապետների վերջին հանդիպման ժամանակ:
Երկրի վարչապետը նշել է, որ ներկայումս Հայաստան-Վրաստան հարաբերությունները գտնվում են ամուր հիմքերի վրա և կողմերը փորձում են երկու երկրների համար փոխշահավետ համագործակցություն ծավալել:
Վարչապետը նշել է, որ կառավարությունը շարունակելու է տնտեսության զարգացմանն ուղղված խոշոր ծրագրերը: Շուտով կսկսվեն Հայաստան-Իրան 3-րդ բարձրավոլտ էլեկտրահաղորդիչ գծի կառուցման աշխատանքները, նման երկու էլեկտրահաղորդիչ գծեր են կառուցվելու նաև Հայաստանի և Վրաստանի միջև, ինչի արդյունքում մեր երկիրը կամրապնդի իր դիրքերը՝ որպես էլեկտրաէներգիա արտահանող պետություն:
Կառավարության ղեկավարը հավելել է, որ Իրանի հետ առևտրատնտեսական հարաբերությունները ակտիվանում են և առաջիկայում այլ ծրագրեր ևս կիրականացվեն:
Հովիկ Աբրահամյանը տեղեկացրել է, որ նախատեսում է այցելել Չինաստան, որի ընթացքում իր չին գործընկերոջ հետ կքննարկի նաև Իրան-Հայաստան երկաթգծի կառուցման ծրագրում Չինաստանի ներգրավվածության հարցը: Ներդրումային ծրագրեր են իրականացվելու նաև մայրաքաղաքում, մասնավորապես 150 մլն դոլար է ներդրվելու «Հին Երևան» նախագծում և այլն:
Վարչապետը խոսել է նաև էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացման մասին և նշել, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում, միջազգային խորհրդատվական ծառայության անցկացվելիք ուսումնասիրություններից հետո կառավարությունը կարտահայտի իր դիրքորոշումը: Վարչապետը տեղեկացրել է, որ առաջիկա օրերին ՀԵՑ-ում կմեկնարկի միջազգային աուդիտի գործընթացը, իսկ հանրությունը հնարավորություն կունենա ստանալու իր հարցերի պատասխանները:
Հովիկ Աբրահամյանն ընդգծել է, որ ինչպես խոստացվել է, մինչև ուսումնասիրությունների ավարտը, կառավարությունը կսուբսիդավորի էլէկտրաէներգիայի գնի բարձրացման գումարը (6.93 դրամ):
Ամփոփելով՝ վարչապետը հավաքի մասնակիցներին մաղթել է համերաշխություն և միասնականություն: «Մենք պետք է մեր ուժերը համատեղենք, որպեսզի մեր երկիրը զարգանա: Պետք է միասնաբար շտկենք բացթողումները և առաջ գնանք, ամեն ինչ անենք, որպեսզի մարդկանց ապահովենք աշխատատեղերով: Սա է մեր գլխավոր խնդիրը: Դրան զուգահեռ բոլոր քաղաքական ուժերը, քաղաքացիական հասարակությունը պետք է օգնեն կառավարությանը և նպաստեն մեր երկրի առաջխաղացմանը»,- նշել է վարչապետը:
«Բազե» ամենամյա հավաքին այս տարի մասնակցում է շուրջ 500 երիտասարդ Հայաստանից, Արցախից և Սփյուռքից: Հավաքը կազմված է եռագույնը խորհրդանշող երեք ճակատներից, որոնք էլ իրենց հերթին բաժանավում են 9 հոգանոց 45 ջոկատների: 7 օրերի ընթացքում հավաքի մասնակիցները մրցում են ինտելեկտուալ, մշակութային և սպորտային մրցույթներում: «Բազե»-ի նպատակն է համախմբել երիտասարդներին ազգային խորհրդանշանների ներքո, տալ ինքնադրսևորման, ուժերը չափելու հնարավորություն:

 

 

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ