Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 3 սեպտեմբերի 2015

Վարչապետ Աբրահամյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել ՄԹ դեսպան Քեթրին Լիչի հետ



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Հայաստանում Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Քեթրին Լիչին, ով ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Վարչապետը շնորհակալություն է հայտնել դեսպանին սերտ համագործակցության, ինչպես նաև քաղաքական, տնտեսական, հումանիտար և այլ բնագավառներում հայ-բրիտանական համագործակցության զարգացման գործում ներդրած ջանքերի համար: Հովիկ Աբրահամյանը կարևորել է Միացյալ Թագավորության հետ փոխգործակցության հետագա խորացումը և հեռանկարային համարել կապերի ընդլայնումը տնտեսության մի շարք ճյուղերում, այդ թվում` արդյունաբերության, գյուղատնտեսության, տեղեկատվական տեխնոլոգիաների և այլն:
Իր հերթին, տիկին Լիչը ևս շնորհակալություն է հայտնել վարչապետին արդյունավետ համագործակցության և տարբեր ծրագրերի իրականացման գործում ցուցաբերած օժանդակության համար: Դեսպանը գոհունակությամբ նշել է, որ վերջին տարիներին էապես զարգացել են Միացյալ Թագավորության և Հայաստանի միջև հարաբերությունները, աճել են ՀՀ և ՄԹ-ի միջև առևտրաշրջանառության ծավալները և վստահություն հայտնել, որ այդ ուղղությամբ քայլերը կկրեն շարունակական բնույթ: Քեթրին Լիչը նշել է, որ ՄԹ-ն շահագրգիռ է Հայաստանի հետ համագործակցության խորացմամբ, ինչպես նաև Հայաստան-ԵՄ կապերի ընդլայնմամբ:
Այնուհետև զրուցակիցները քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: Անդրադարձ է կատարվել ՀՀ կառավարության գերակա ծրագրերին, տարածաշրջանային տնտեսական իրավիճակին և հնարավոր զարգացումներին, հայ-ադրբեջանական սահմանագծում աճող լարվածությանը: Վարչապետ Աբրահամյանը դատապարտել է Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտման դեպքերը և Տավուշի մարզի սահմանամերձ համայնքների խաղաղ բնակչության, դպրոցների ուղղությամբ արդեն մի քանի օր շարունակվող կրակահերթերը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ