շաբաթ, 5 սեպտեմբերի 2015
Կայացել է ՀՀ կառավարության արտագնա նիստ
«Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում այսօր կայացել է ՀՀ կառավարության պայմանական արտագնա նիստ, որը վարել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը: Նիստի անցակցման հիմնական նպատակը հնարավոր փախստականների հիմնախնդիրները տեղում ուսումնասիրելն ու դրանց անհապաղ լուծումներ տալն էր:
Մինչ նիստի օրակարգային հարցին անցնելը, կառավարության ղեկավարը, «Շանթ 2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների սցենարով, ընդունել է փախստականների խմբին, ծանոթացել նրանց մտահոգող խնդիրներին:
Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է համապատասխան գերատեսչությունների ղեկավարներին արագ լուծումներ տալ փախստականների կողմից բարձրացված տարաբնույթ հարցերին: Ներկայացված խնդրի վերաբերյալ ընդունվել է կառավարության որոշում:
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության արտագնա նիստը հրավիրվել է «Շանթ-2015» ռազմավարական հրամանատարաշտաբային զորավարժությունների շրջանակում: