երկուշաբթի, 23 հոկտեմբերի 2000
Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը։
14-ը հունիսի 2000թ. ՀՀ Ազգային ժողովի որոշմամբ մինչ— 2000թ. նոյեմբերի 1-ը Ազգային ժողովի նիստում պետք է քննարկվեր ՀՀ կառավարության — ՀՀ գլխավոր դատախազի հաղորդումները՝ 1992-1999 թվականների ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նա— էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունում ներկայացված խնդիրների — եզրահանգումների վերաբերյալ։ Հաղորդումը ներառվել է ՀՀ ԱԺ հերթական եռօրյայի օրակարգում, ինչով պայմանավորված հրավիրվել էր ՀՀ կառավարության արտահերթ նիստը։
Կառավարությունը մի քանի խմբագրական փոփոխություններով արձանագրային որոշմամբ ի գտություն ընդունեց «1992-1999 թվականների ընթացքում էներգակիրների ներկրման, արտադրված էլեկտրական էներգիայի ծավալների օգտագործման, ինչպես նա— էներգետիկ համակարգին ուղղված վարկերի արդյունավետությունն ուսումնասիրող Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությունում ներկայացված խնդիրների — եզրահանգումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության կառավարության հաղորդման տեքստի նախագիծը։
ՀՀ կառավարության հաղորդումը — արձանագրային որոշումը ներառում են մի շարք էական միջոցառումների ցանկ։ Հաղորդման մեջ միաժամանակ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ժամանակավոր հանձնաժողովի հաշվետվությամբ կատարված մի շարք եզրահանգումներ — մեկնաբանություններ, որոնք հատկապես վերաբերում են պետությանը կամ պետական բյուջեին հասցված վնասի չափերին, կարիք ունեն լրացուցիչ հիմնավորման, ինչը տվյալ դեպքում հնարավոր է պարզել միայն նախաքննությամբ։
ՀՀ Ազգային ժողովում ՀՀ կառավարության հաղորդմամբ հանդես գալու պատասխանատու նշանակվեց ՀՀ էներգետիկայի փոխնախարար Ռ. Նազարյանը։