շաբաթ, 3 հոկտեմբերի 2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է Արմեն Ջիգարխանյանին՝ ծննդյան 80-ամյակի կապակցությամբ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Արմեն Ջիգարխանյանին՝ ծննդյան 80-ամյակի առթիվ։
«Հարգելի՛ պարոն Ջիգարխանյան,
Սրտանց շնորհավորում եմ Ձեզ ծննդյան 80-ամյակի առթիվ։
Կինոյում և թատրոնում կերտելով անկրկնելի և տպավորիչ կերպարներ՝ Ձեր վարպետությամբ ու տաղանդով, հանդիսատեսին ու բեմին Ձեր անմնացորդ նվիրվածությամբ Դուք մեծ ներդրում եք ունեցել հայկական և ռուսական մշակութային կյանքում։
Սիրելի՛ վարպետ,
Վստահ եմ, որ դեռևս երկար տարիներ կշարունակեք Ձեր արվեստի երկրպագուներին, որոնց թվում նաև ես եմ, նվիրել նոր ու սիրված կերպարներ, հետաքրքիր ֆիլմեր և բեմադրություններ:
Եւս մեկ անգամ շնորհավորելով հոբելյանի առթիվ՝ մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, երջանկություն, ստեղծագործական նոր հաջողություններ և ամենայն բարիք»: