չորեքշաբթի, 14 հոկտեմբերի 2015
Ի գիտություն լրատվամիջոցների
Ս.թ. հոկտեմբերի 14-ին՝ ժամը 18:20-ին, ՀՀ կառավարությունում հավատարմագրված ԶԼՄ ներկայացուցիչներին հրավիրում ենք ՀՀ կառավարության մամուլի կենտրոն, որտեղ Հայաստանի Հանրապետության վարչապետը և Իրանի Իսլամական Հանրապետության նախագահի առաջին տեղակալը հանդես կգան հայտարարությամբ:
Ս.թ. հոկտեմբերի 15-ին՝ ժամը 10:00-ին, ՀՀ կառավարության ընդունելությունների տանը ՀՀ վարչապետի և ԻԻՀ նախագահի առաջին տեղակալի մասնակցությամբ տեղի կունենա հայ-իրանական գործարար համաժողովի բացումը: