երկուշաբթի, 23 հոկտեմբերի 2000
Եվգենի Ադամովը վարչապետին ներկայացրեց Միջուկային էներգիան խաղաղ նպատակով օգտագործելու հարցերի հանձնաժողովի Եր—անում ընթացող նիստի աշխատանքները։
Քննարկվեցին ռազմավարական գործընկերության շրջանակներում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող՝ մասնավորապես, էներգետիկայի բնագավառում ռուս-հայկական համատեղ ձեռնարկություն ստեղծելու, Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան ներկրվող էներգակիրների գների նվազեցման, Ռուսաստանի Դաշնությանը Հայաստանի պարտքի վերակառուցման, «Կովկաս նավահանգիստ» ՀՁ-ի համար համատեղ վարկ վերցնելու հետ կապված հարցեր։
Անդրադարձ եղավ նա— Հայաստանում Սլավոնական համալսարանի շենքի վերանորոգման աշխատանքներն ավարտին հասցնելու համար Ռուսաստանի հնարավոր աջակցության խնդրին, ինչպես նա— դեկտեմբերի 17-ից 19-ը Մոսկվայում կայանալիք հայ-ռուսական տնտեսական միջկառավարական հանձնաժողովի նիստին քննարկվելիք հարցերին։