ուրբաթ, 16 հոկտեմբերի 2015
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայ մամուլի օրվա առթիվ
Լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ,
Շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի՝ Հայ մամուլի օրվա առթիվ:
Անգնահատելի է ձեր դերակատարությունը նոր, ժողովրդավարական Հայաստանի կերտման և զարգացման գործում: ՀՀ կառավարությունը կարևորում և գնահատում է ձեր աշխատանքը: Ձեր գործունեությամբ, առողջ, հիմնավոր քննադատությամբ նպաստում եք մեր երկրում իրականացվող բարեփոխումների գործընթացին, քաղաքացիական հասարակության կայացմանը, Հայաստանի զարգացմանն ու առաջընթացին: Հավատացած եղեք, որ ձեր հրապարակումները հաշվի են առնվում կառավարության ամենօրյա աշխատանքում:
Զանգվածային լրատվամիջոցների հարգելի ներկայացուցիչներ, մեկ անգամ ևս ջերմորեն շնորհավորելով ձեզ մասնագիտական տոնի առթիվ՝ մաղթում եմ քաջառողջություն, ստեղծագործական նորանոր հաջողություններ ձեր կարևոր և պատասխանատու գործում: