Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 20 հոկտեմբերի 2015

Վարչապետն ընդունել է Համաշխարհային բանկի պատվիրակությանը



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի նորանշանակ փոխնախագահ Սիրիլ Մյուլլերի գլխավորած պատվիրակությանը, որի կազմում էին ՀԲ Հարավային Կովկասի նորանշանակ տարածաշրջանային տնօրեն Մերսի Տեմբոնը, ՀԲ երևանյան գրասենյակի ղեկավար Լորա Բեյլին և ՀԲ այլ պաշտոնյաներ:
Ողջունելով հյուրերին՝ կառավարության ղեկավարը շնորհավորել է նրանց պաշտոններն ստանձնելու առթիվ և բեղմնավոր աշխատանք մաղթել: Վարչապետը բարձր է գնահատել Համաշխարհային բանկի՝ որպես ՀՀ սոցիալ-տնտեսական զարգացման ու բարեփոխումների գործում նշանակալի ներդրում ունեցող կարևոր գործընկերոջ հետ 1992 թ. ի վեր ծավալված համագործակցությունը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ այս ընթացքում Հայաստանը վերոնշյալ տարածաշրջանի երկրների խմբում առանձնացել է պորտֆելի՝ միջինից բարձր կատարողականով և այսուհետ ևս պահպանելու է այդ ցուցանիշը: Վարչապետն ընդգծել է, որ երկկողմ համագործակցությունն ընդգրկում է տնտեսության գրեթե բոլոր ոլորտները, և կառավարությունը պատրաստակամ է ընդլայնել այն՝ ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային նոր ծրագրերի իրականացմամբ:
Իր հերթին պարոն Մյուլլերը նշել է, որ մեծ պատիվ է այցելել Հայաստան, և բացառիկ է որակել մեր երկրի հետ բանկի համագործակցությունը: Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է պահպանել իր դիրքերը Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի՝ կատարողականի լավագույն ցուցանիշներն արձանագրող երկրների շարքում, ինչը ողջունելի է և նպաստում է փոխգործակցության էլ ավելի զարգացմանը: Սիրիլ Մյուլլերը նշել է, որ Համաշխարհային բանկը շարունակական օժանդակություն է ցուցաբերում մեր երկրի տնտեսության կարևոր ոլորտների զարգացմանը, և ապագայում պատրաստ է ավելացնել ֆինանսական աջակցության ծավալը:
Զրուցակիցները քննարկել են ՀՀ-ՀԲ փոխգործակցության զարգացմանը վերաբերող հարցերի լայն շրջանակ: Երկուստեք արձանագրվել է, որ համաշխարհային տնտեսության աճի դանդաղ տեմպն իր ազդեցությունն է թողնում ինչպես Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի տարածաշրջանի երկրների, այնպես էլ Հայաստանի տնտեսության վրա: Այս համատեքստում զրուցակիցները վերահաստատել են երկկողմ պատրաստակամությունը՝ կիրառել նոր գործիքներ և ճկուն մոտեցումներ առկա մարտահրավերները հաղթահարելու և տնտեսության կառուցվածքային բարեփոխումներ իրականացնելու ուղղությամբ: Այս առումով կառավարության ղեկավարը կարևորել է ենթակառուցվածքներում ՀԲ աջակցությամբ ներդրումների իրականացումը: Մասնավորապես, քննարկվել են էներգետիկ ոլորտում, ենթակառուցվածքների զարգացման, ինչպես նաև այլ ուղղություններով ծրագրերի իրականացման հեռանկարները: Անդրադարձ է եղել նաև Հարկային նոր օրենսգրքի մշակման աշխատանքների ընթացքին և առաջիկայում իրականացվելիք քայլերին:
Վարչապետ Աբրահամյանը գոհունակություն է հայտնել ՀԲ երևանյան գրասենյակի հետ համագործակցության կապակցությամբ և շեշտել, որ հետևողական է լինելու ձեռք բերված բոլոր պայմանավորվածությունները կյանքի կոչելու հարցում:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ