Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 հոկտեմբերի 2015

Վարչապետը «Մերկուրի» մրցանակներ է հանձնել տնտեսության տարբեր ոլորտներում լավագույնը ճանաչված ընկերություններին










Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Երևանի Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի դահլիճում մասնակցել է ՀՀ առևտրաարդյունաբերական պալատի ավանդական «Մերկուրի» մրցանակաբաշխությանը: «Մերկուրի» մրցանակաբաշխությունը Հայաստանում անցկացվում է 2006 թվականից:
Կառավարության ղեկավարը «Մերկուրի» մրցանակ է հանձնել 5 անվանակարգում լավագույնը ճանաչված ընկերությունների ղեկավարներին՝ «Հեռահաղորդակցության առաջատար օպերատոր Հայաստանում» անվանակարգում՝ «Վիվասել-ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին, «Լավագույն վճարային համակարգ» անվանակարգում՝ «Telcell» ընկերության գլխավոր տնօրեն Արամ Ազատյանին, «Հայրենական լավագույն ապրանքանիշ» անվանակարգում՝ «Էլբատ» ընկերության նախագահ Սամվել Աբրահամյանին, «Ֆինանսաբանկային համակարգում տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման բնագավառում առաջատար ընկերություն» անվանակարգում՝ «LSoft» ընկերության տնօրեն Լարիսա Լալայանին, «Ժողովրդական բանկ» անվանակարգում՝ «Յունիբանկ» ԲԲԸ վարչության անդամ, ֆինանսական տնօրեն Գոհար Գրիգորյանին:
Ընդհանուր առմամբ «Մերկուրի» մրցանակ է շնորհվել 25 անվանակարգում՝ տնտեսության տարբեր ոլորտներ ներկայացնող առաջատար ընկերություններին, պարգևներ բիզնեսին աջակցող կազմակերպություններին և անհատներին։ «Մերկուրի»–ն միջազգային մրցանակաբաշխություն է, այն կազմակերպում են աշխարհի բոլոր առևտրաարդյունաբերական պալատները։

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ