հինգշաբթի, 26 հոկտեմբերի 2000
Սիրելի հայրենակիցներ,
Մեկ տարի առաջ՝ հոկտեմբերի 27-ին Ազգային Ժողովում կատարված ահավոր ոճրագործությունը, որին զոհ դարձան մեր ազգային, պետական, քաղաքական նշանավոր գործիչները, ցնցեց բոլորիս: Իմ խորին ցավակցությունը հայտնելով հոկտեմբերի 27-ի նահատակների ընտանիքների անդամներին, հարազատներին ու մեր ողջ ժողովրդին, կարծում եմ, որ այս մեծ վիշտը մենք պիտի կրենք այնպես, ինչպես բնորոշ է մեր ազգային նկարագրին՝ զուսպ ու արժանապատվորեն — չկորցնելով այն մեծ հավատը, որ ունեին մեր ազգի լուսավոր դեմքերը, ժողովրդի ու հայրենիքի ապագայի նկատմամբ:
Մեր ամենամեծ ասելիքը՝ Վազգեն Սարգսյանի — Կարեն Դեմիրճյանի սկսած անմնացորդ ազգանվեր գործը շարունակելն ու ոճրագործության արդար դատին հասնելն է լինելու:
ՀՀ վարչապետ Ա.Մարգարյան