հինգշաբթի, 26 հոկտեմբերի 2000
Այսօր տեղի ունեցավ կառավարության հերթական նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
Նիստում քննարկվեց ՀՀ 2000թ. բյուջեի կատարման ընթացքը, արձանագրվեցին ստեղծված իրավիճակն ու սպասելիքները: Իրավիճակի բարելավման համար նախատեսվեցին միջոցառումներ, որոնց իրականացմամբ հնարավոր կլինի արդեն եկող տարի բարելավել պետբյուջեի կատարողական ցուցանիշները:
Կառավարությունը հավանություն տվեց ՀՀ 2001 թվականի պետական բյուջեի նախագծի նախնական ցուցանիշներին:
Դրանցով նախատեսվում է համախառն ներքն արդյունքի 6,5% աճ, ընդհանուր եկամուտները — պետական տրանսֆերտները տարվա կտրվածքով կկազմեն 205 մլրդ դրամ: Հարկային եկամուտները 2000 թվականի 171 մլդ դրամի փոխարեն ծրագրվում է 181 մլդ դրամի չափով, կապիտալի գործառույթներից ստացված եկամուտները՝ 1 մլդ 400 հազար դրամ:
Գալիք տարվա ընդհանուր ծախսերը ակնկալվում է սահմանել 301 մլդ դրամի չափով՝ ընդհանուր դեֆիցիտ ունենալով 95 մլդ դրամ: Վերջինիս ծածկմանը կուղղվեն միջազգային ֆինանսական կառույցների հատկացրած, ինչպես նա— մասնավորեցումից ակնկալվող շուրջ 41,4 մլդ դրամը: Խնդիր է դրված, որ 2001 թվականին կզրոյացվի նախորդ տարիներից ժառանգված պարտքը, ինչը թույլ կտա տնտեսությունը տանել ֆինանսական առողջացման:
Հարցը զեկուցող ՀՀ ֆինանսների — էկոնոմիկայի նախարար Լ—ոն Բարխուդարյանի խոսքերով 2001 թվականին ակնկալվում է տնտեսական զգալի աշխուժացում, ինչը պայմանավորված կլինի այսօր արդեն մշակվող որոշակի տնտեսական ծրագրերի իրականացմամբ հատկացր գումարի իրացմամբ, Հայաստանում քրիստոնեության 1700-ամյակի կապակցությամբ զբոսաշրջիկության աշխուժացմամբ, արդյունաբերական հզորությունների վերագործարկման ուղղությամբ վերջին շրջանում նկատելի միտումի զարգացմամբ:
Ըստ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, եկող տարվա բյուջեում պահպանվել են 2000 թվականի միջին ցուցանիշները, որոշ ուղղություններով կրճատումներ են եղել: Նրա խոսքերով, խնդիրը եղած իրավիճակից բխող բյուջեի կազմումն է: Պետք է վերջ տրվի այն բացասական ավանդույթին, երբ բյուջեն կազմվում էր որպես բարի ցանկությունների ցանկ ու տարեվերջին թերակատարվում:
ՀՀ ֆինանսների — էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարվեց մինչ— հոկտեմբերի 31-ը կառավարություն ներկայացնել ՀՀ 2001 թվականի պետական բյուջեի նախագիծը:
Կառավարության որոշմամբ փոփոխություններ մտցվեցին ՀՀ-ում հսկիչ-դրամարկղային մեքենաների ներդրման վերաբերյալ կառավարության նախկինում ընդունած որոշումներում: Դրանցով առ—տրի իրականացման վայրերում առտրական գործունեություն իրականացնող կրպակներում, տաղավարներում, վրաններում — որոշակիորեն առանձնացված համանման այլ տարածքներում ՀԴՄ-ների ներդրման համար ուժի մեջ է թողնվում նախկին ժամկետը: Առ—տրի իրականացման վայրերից դուրս գտնվող առ—տրական ծավալի տարածքի մակերեսը 7 քառակուսի մետր կամ հաշվետու եռամսյակի ընթացքում ապրանքաշրջանառության ծավալը 1 քառ. մետրի հաշվով 310 հազար դրամը գերազանցող առ—տրի օբյեկտներում որպես ՀԴՄ-ների ներդրման ժամկետ հաստատվեց 2000 թվականի նոյեմբերի 1-ը: Նշված երկու ցուցանիշները չգերազանցող կետերում հսկիչ դրամարկղային մեքենաները կներդրվեն 2002 թվականի հունվարի 1-ից:
Մարզկենտրոններում, Աբովյան — Վաղարշապատ քաղաքներում առ—տրական տարածքի մակերեսը 7 քառ. մետրի փոխարեն սահմանվում է 10 քառ. մետր, իսկ ներդրման ժամկետները նույնն են, ինչ մայրաքաղաքում:
Այս որոշումը չի տարածվում առ—տրական գործունեություն իրականացնող այն կրպակների, տաղավարների, վրանների — համանման այլ տարածքների վրա, որոնք սկսել են գործել 2000 թվականի նոյեմբերի 1-ից: Այդ սուբյեկտները ՀԴՄ-ները պետք է տեղադրեն աշխատանքային առաջին իսկ օրվանից:
ՀՀ գյուղերում համանման առ—տրի կետերում ՀԴՄ-ների ներդրման ժամկետ է սահմանվել 2002թ. հունվարի 1-ը:
Ընդունվեց նա— արձանագրային որոշում, որտեղ համապատասխան գերատեսչություններին հանձնարարվում է իրականացնել միջոցառումներ, որոնք ուղղված կլինեն ՀԴՄ-ների ներդրման գործընթացի հեշտացմանը:
Կառավարությունը հաստատեց «ՀՀ մաքսային օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որը կներկայացվի Ազգային Ժողով: Նախագծով առաջարկվում է կարգավորել երկու հիմնական հարց. նախատեսվում է ներքին արտադրության որոշ ճյուղերում միջանկյալ սպառման ապրանքատեսակների որոշակի խմբի համար մաքսատուրքի դրույքաչափը ներկայիս 10-ի փոխարեն սահմանել 0 տոկոս, իսկ ալկոհոլային խմիչքների համար ներկայումս արժեքային հիմքով հաշվարկվող մաքսատուրքերը նախատեսվում է փոխարինել յուրահատուկ դրույքաչափերով:
1