երեքշաբթի, 17 նոյեմբերի 2015
Վարչապետն ընդունել է ԻՏՁՄ ներկայացուցիչներին
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԻՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանին և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանին: Քննարկվել են տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ինչպես ընթացիկ, այնպես էլ հեռանկարային ծրագրերին և հետագա քայլերին վերաբերող հարցեր, ներկայացվել են մի շարք առաջարկություններ: