երեքշաբթի, 17 նոյեմբերի 2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ.
«Սիրելի ուսանողներ, կառավարության և անձամբ իմ անունից ջերմորեն շնորհավորում եմ ձեր տոնը:
Անգնահատելի է երիտասարդության, հատկապես ուսանողների դերը քաղաքացիական հասարակության զարգացման, ինչպես նաև պետական արդյունավետ համակարգի կայացման գործում: Դուք եք մեր երկրի ապագան կերտողները՝ վաղվա գիտնականները, ստեղծագործ մտավորականները, քաղաքական, պետական գործիչները:
Վստահեցնում եմ, որ կառավարությունը ձեր կողքին է և շարունակելու է աջակցել ձեզ՝ որակյալ կրթություն ստանալու հարցում, քանի որ դա է մեր ապագա հաջողությունների գրավականը: Համոզված եմ, որ ուսանողությունը, որ այսօրվա երիտասարդության շարժիչ ուժն է, հնարավորություն կունենա իրագործել իր գաղափարները, գործնական ծրագրերի վերածել իր բոլոր մտահղացումները:
Սիրելի ուսանողներ, մեկ անգամ ևս շնորհավորում եմ Ուսանողության միջազգային օրվա կապակցությամբ, մաղթում առողջություն, սեր, երջանկություն, նպատակների իրականացում»: