Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 17 նոյեմբերի 2015

Վարչապետն ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահին և գործադիր տնօրենին



Վարչապետ Հովիկ Աբրահամյանն ընդունել է Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահ Սվեն Առնե Հանսենին և գործադիր տնօրեն Քրիստիան Միլցին:
Վարչապետը կարևորել է պարոնայք Հանսենի և Միլցի այցը Հայաստան և վստահություն հայտնել, որ այն կնպաստի մեր երկրում աթլետիկայի զարգացմանն ու Հայաստանի աթլետիկայի ֆեդերացիայի հետ համագործակցության խորացմանը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն անում է ամեն ինչ սպորտի և, ընդհանրապես, հանրության շրջանում առողջ ապրելակեպի զարգացման համար: Վարչապետը շնորհակալություն է հայտնել Եվրոպայի աթլետիկայի միջազգային ֆեդերացիային՝ Երևանի «Հրազդան» մարզադաշտում սինթետիկ ծածկույթով վազքուղիների կառուցմանն աջակցելու համար:
Եվրոպայի աթլետիկայի ֆեդերացիայի նախագահը և գործադիր տնօրենը նշել են, որ պատրաստ են հետագայում ևս աջակցել ՀՀ աթլետիկայի ֆեդերացիային՝ ՀՀ-ում մարզաձևի հետագա զարգացմանը նոր թափ հաղորդելու նպատակով: Նրանց խոսքով՝ Երևանում սինթետիկ ծածկույթով վազքուղիների առկայությունը թույլ կտա առաջիկա տարիներին այստեղ կազմակերպել ու անցկացնել բազմաթիվ խոշորամասշտաբ միջազգային մրցումներ:
Այնուհետև վարչապետ Հովիկ Աբրահամյանի ներկայությամբ ստորագրվել է Երևան քաղաքի «Հրազդան» մարզադաշտի վերանորոգման փոխըմբռնման հուշագիր, որի շրջանակում էլ կիրականացվի «Հրազդան» մարզադաշտում սինթետիկ ծածկույթով վազքուղիների կառուցման ծրագիրը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ