Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

շաբաթ, 28 հոկտեմբերի 2000

Այսօր տեղի ունեցավ  ՀՀ կառավարության արտահերթ նիստ, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը:
 Նիստում ներկայացվեց ՀՀ 2001 թվականի պետական բյուջեի ուղերձը, որը, ըստ օրենքի, ներառում է 2001 թվականի սոցիալ-տնտեսական զարգացման — հարկաբյուջետային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին կառավարության զեկույցը, ՀՀ սոցիալ-տնտեսական իրավիճակը բնութագրող հիմնական ցուցանիշների կանխատեսումները 2001-2003 թվականների համար — «ՀՀ 2001 թվականի պետական բյուջեի մասին»  ՀՀ օրենքի նախագծի բացատրագիրը:
 Առաջիկա օրերին շահագրգիռ գերատեսչությունները կներկայացնեն իրենց վերջնական առաջարկները, — ուղերձը 2001թ. պետական բյուջեի մասին օրենքի նախագծի հետ միասին կառավարության կողմից հաստատվելուց հետո, սահմանված ժամկետներում կներկայացվի Ազգային Ժողով:
 Կառավարությունը հաստատեց բաժնետոմսերի փոխարկման իրավունքով պարտատոմսերի թողարկմամբ պետական գույքի մասնավորեցման կանոնակարգը: Վերջինով, մասնավորապես, սահմանվում են պարտատոմսերի տեղաբաշխման, դրանք բաժնետոմսերի փոխարկման, պարտատոմսերի բաժանորդագրության արդյունքների ամփոփման կարգերը:
 Նիստում արձանագրային որոշմամբ հավանություն տրվեց ՀՀ մշակույթի պահպանման — զարգացման հայեցակարգային հիմնադրույթներին: Փաստաթղթում մասնավորապես նշվում են պետական մշակութային քաղաքականության սկզբունքները, նպատակները, կազմակերպման ձ—երը, իրականացման հիմնական ուղղությունները: Պետական մշակութային քաղաքականության նպատակներից է դիտվում մշակութային ժառանգության պահպանումն ու անխաթար փոխանցումը սերունդներին, աջակցումը գեղարվեստական ստեղծագործական գործունեությանը, մշակութային արժեքների մեկնաբանմանն ու տարածմանը նպաստելը:
 Մեկ այլ որոշմամբ ՀՀ կառավարությանն առընթեր միգրացիայի — փախստականների վարչության տնօրինությանը  հանձնվեցին  «Վերելակների ուսումնական կոմբինատ» — «Երքաղգործկոմի պրոֆտեխնիկական ուսումնարան Նուբարաշենում» անավարտ շինարարության օբյեկտները: Նշված կիսակառույցները ՄԱԿ-ի փախստականների հարցերով գլխավոր հանձնակատարի հայաստանյան գրասենյակի ֆինանսական աջակցությամբ կվերափոխվեն բնակելի շենքների: Բնակարանները կբաշխվեն Հայաստանում հանգրվանած փախստականների ընտանիքներին, իսկ բնակտարածքների 10-ական տոկոսը սեփականության իրավունքով անհատույց կհանձնվի Եր—անի Շենգավիթի — Նուբարաշենի համայնքներին:


 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ