կիրակի, 29 հոկտեմբերի 2000
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունեց 2-օրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանած Բելառուսի Հանրապետության վարչապետ Վլադիմիր Երմոշինին:
Երկու երկրների կառավարությունների ղեկավարներն առանձնազրույցի ընթացքում ընդգծեցին փոխշահավետ առ—տրա-տնտեսական համագործակցության հարցում համապատասխան օրենսդրական, իրավական դաշտի առաջնահերթ ստեղծման անհրաժեշտությունը: Բելառուսի վարչապետ Վլ. Երմոշինը այդ առումով կար—որ քայլ համարեց հուլիսին ՀՀ վարչապետի Մինսկ կատարած առաջին պաշտոնական այցի արդյունքները, որոնք համագործակցությունը գործնական հարթություն տեղափոխելու քայլ կարելի է դիտարկել:
ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի կարծիքով անհրաժեշտ իրավական հիմքերը ստեղծելուց հետո, հարկ է թեկուզ փոքր, բայց արդեն շատ հստակ քայլերով առաջ ընթանալ համագործակցության հնարավոր ոլորտներում որոշակիորեն նախանշված ուղղություններով:
Ընդգծելով այս միտքը նա— երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների ընդլայնված կազմով հանդիպմանը՝ վարչապետ Անդրանիկ Մարգարյանը կար—որեց նա— այս տարվա դեկտեմբերին Մինսկում տեղի ունենալիք ԱՊՀ երկրների նախագահների — կառավարությունների ղեկավարների հերթական գագաթնաժողովին քննարկվելիք հարցերի նախապատրաստումը, երկու երկրների նախագահների ստորագրմանը ներկայացվելիք «Հայաստանի — Բելառուսի հանրապետությունների միջ— բարեկամության — համագործակցության մասին» մեծ պայմանագիրը վերջնական տեսքի բերելը:
Վլ.Երմոշինն իր երկրի անունից պատրաստակամություն հայտնեց նախանշված ցանկացած ոլորտում արդեն իսկ երկխոսություն սկսել — գործն առաջ տանել: Հանդիպմանը երկու կողմն էլ անբավարար համարեց առ—տրա-տնտեսական ներկայիս շրջանառության ծավալները, հույս հայտնվեց, որ սկսված ակտիվ փոխգործակցության արդյունքում եկող տարվանից դրական տեղաշարժերն արդեն նկատելի կլինեն:
Բելառուսի վարչապետն անդրադառնալով ՀՀ վարչապետի օգնության դիմում-խնդրանքին՝ կապված Հայաստանում աննախադեպ երաշտի պատճառով առաջացած դժվարությունները հաղթահարելու հետ, նշեց, որ Բելառուսն էլ մեծ դժվարություններ ունենալով, այնուհանդերձ, պատրաստ է օգնության ձեռք մեկնել, — այս օրերին կքքնարկվի նա— այդ հարցը: