երեքշաբթի, 24 նոյեմբերի 2015
Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ցավակցական հեռագիր է հղել Վարդուհի Վարդերեսյանի մահվան կապակցությամբ
Խոր վշտով տեղեկացա Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ թատրոնի և կինոյի ականավոր դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի մահվան մասին:
Անգնահատելի է Վարդուհի Վարդերեսյանի ներդրումը հայ թատերարվեստի կայացման և զարգացման գործում: Նա իր երկարամյա մասնագիտական գործունեության ընթացքում կերտել է բազմաթիվ անմոռանալի կերպարներ՝ իր տաղանդով ու բեմական հմայքով հիացնելով հանդիսատեսին: Նա, որպես վառ և ինքնատիպ անհատականություն, հավետ կմնա մեր հիշողություններում:
Ցավակցում եմ սիրելի դերասանուհու հարազատներին, մտերիմներին, գործընկերներին և նրա արվեստի երկրպագուներին: