երեքշաբթի, 24 նոյեմբերի 2015
Վարչապետը ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության100-րդ տարելիցին նվիրված «Մեկ ժամ հիշողություն» ներկայացման պրեմիերային
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր Կ. Ստանիսլավսկու անվան պետական ռուսական դրամատիկական թատրոնում ներկա է գտնվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ներկայացման պրեմիերային՝ բեմադրված ըստ արձակագիր, դրամատուրգ Կարինե Խոդիկյանի «Մեկ ժամ հիշողություն» պիեսի: Նշենք, որ ներկայացումը բեմադրել էր ՀՀ ժողովրդական արտիստ, Վանաձորի Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը, իսկ երևանյան բեմում հյուրախաղով հանդես էր եկել համանուն թատրոնը: Մինչ ներկայացումն սկսվելը ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Հայաստանի և ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, հայ թատրոնի և կինոյի նշանավոր դերասանուհի Վարդուհի Վարդերեսյանի հիշատակը: