Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երկուշաբթի, 30 նոյեմբերի 2015

Վարչապետը մասնակցել է Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 150-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառմանը










Վարչապետ Հովիկ Աբրահամյանը նոյեմբերի 29-ին Գյումրիում մասնակցել է Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 150-ամյա հոբելյանին նվիրված տոնական միջոցառմանը: Կառավարության ղեկավարի մասնակցությամբ թատրոնի շենքում նախ բացվել է Մհեր Մկրտչյանի անվան փոքր դահլիճը: Վարչապետը նորաբաց դահլիճում դիտել է անվանի դերասանի մասին պատմող «Մհեր Մկրտչյան. Վերջին դերը» վավերագրական ֆիլմը:
Այնուհետև Հովիկ Աբրահամյանը դիտել է Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 150-ամյակին նվիրված «Մեր և Ձեր թատրոնը-150» խորագրով բեմադրությունը, որը ներկայացնում էր թատրոնի պատմությունը:
Վարչապետը, շնորհավորելով հարուստ ավանդույթներ ձևավորած թատրոնի 150-ամյակը, բարձր է գնահատել այն մարդկանց գործունեությունը, ովքեր ստեղծել ու պահպանել են արվեստի այս օջախը: Կառավարության ղեկավարը ջերմությամբ է հիշել Մելիք-Հայկազյանցի և Վաղարշակ Շահխաթունյանի անունները, ովքեր 1865 թվականին հիմնել են Ալեքսանդրապոլի թատերասերների խումբը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ թատրոնի հիմնադրումն ուրիշ իմաստ, ուրիշ նշանակություն է տվել Գյումրի քաղաքին. նրանով հետաքրքրվել են հայ թատրոնի նշանավոր դեմքերը և քաղաքի մշակութային կյանքն արձանագրել է խոշոր իրադարձություններ: Առաջինը Հայոց թատրոնի ականավոր ողբերգակ Պետրոս Ադամյանի հյուրախաղերն են եղել, որին հետևել են նոր ու երևելի անուններ՝ Սիրանույշ, Հովհաննես Աբելյան, Կարապետ Գալֆայան, Վահրամ Փափազյան, Արամ Վրույր, Հովհաննես Զարիֆյան և ուրիշներ: Վարչապետի դիտարկմամբ՝ թատրոնի կյանքի այդ ֆոնին կազմավորվել ու զարգացել է թատրոնի դերասանների, ռեժիսորների, նկարիչների ուրույն, ազգային վառ արվեստը՝ ասել է թե հզոր մի թատրոն, որը սերտորեն կապված է իր քաղաքի հանդիսատեսին ու մտավորականությանը և որի հիմքը ազգային է, առաջադիմական, մոտ ու մատչելի ամենքին: Կրկին շնորհավորելով աճեմյանցիներին 150-ամյա հոբելյանի առթիվ՝ վարչապետը նշել է. «Պահեք հիշատակն ու ավանդույթները ձեր նախնիների և վարպետների, որոնք գործել են այստեղ՝ փառք բերելով թատրոնին, հարստացնելով 2000-ից ավելի տարիների պատմություն ունեցող հայ թատերարվեստի տարեգրությունը»:
Հովիկ Աբրահամյանն առաջարկել է թատրոնին հարակից հրապարակում կանգնեցնել Վարդան Աճեմյանի հուշարձանը և խոստացել աջակցել այդ հարցում:
ՀՀ Նախագահի հրամանագրով Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի 150-ամյա հոբելյանի առթիվ Թատերական արվեստի բնագավառում ունեցած մեծ վաստակի համար դերասան Խաչիկ Բադալյանին և դերասանուհի Անահիտ Քոչարյանին շնորհվել է ՀՀ ժողովրդական արտիստի կոչում: Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար դերասաններ Ռաֆիկ Խառատյանին և Տիգրան Գաբոյանին շնորհվել է ՀՀ վաստակավոր արտիստի կոչում: Թատերական արվեստի բնագավառում ունեցած վաստակի համար ռեժիսոր, դերասան Ռաֆայել Գրիգորյանին շնորհվել է ՀՀ արվեստի վաստակավոր գործչի կոչում: ՀՀ Նախագահի պարգևներն արվեստագետներին հանձնել է վարչապետ Հովիկ Աբրահամյանը:
Թատերական արվեստի բնագավառում ունեցած նշանակալի ավանդի համար, ինչպես նաև Գյումրիի Վարդան Աճեմյանի անվան պետական դրամատիկական թատրոնի հիմնադրման 150-ամյա հոբելյանի կապակցությամբ Հովիկ Աբրահամյանը թատրոնի տնօրեն Գևորգ Խաչատրյանին և դերասան Սամվել Առաքելյանին պարգևատրել է ՀՀ վարչապետի հուշամեդալով:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ