երկուշաբթի, 30 հոկտեմբերի 2000
Ընդգծելով այն փաստը, որ պարոն Սալամեհը ԿԲ-ի առաջին ղեկավարն է, որ պաշտոնական այցով ժամանել է Հայաստան, վարչապետը հույս հայտնեց, որ Լիբանանի — Հայաստանի Կենտրոնական բանկերի միջ— սկիզբ առած համագործակցությունը արդյունավետ ընթացք ու զարգացում կունենա, — Լիբանանը, իբր— ֆինանսական խոշոր կենտրոն, իր փորձն ու ավանդույթները կփոխանցի հայ գործընկերներին: Ըստ վարչապետի, լիբանանյան կապիտալի մասնակցությունը Հայաստանի տնտեսության մեջ, վերջինիս զարգացման էական խթան կարող է դառնալ. «Որպես վարչապետ ես շահագրգիռ եմ, որ այդ գործընթացներն արագ ընթանան — դրական արդյունքը երկար սպասեցնել չտա: Դա փոխադարձաբար շահավետ կլինի նա— Լիբանանի համար», - նշել է Անդրանիկ Մարգարյանը, ավելացնելով, որ կառավարությունը պատրաստ է ըստ ամենայնի աջակցել երկու Կենտրոնական բանկերի համագործակցության ամրապնդմանը — առկա խոչընդոտները արագ հաղթահարելուն:
Լիբանանի Կենտրոնական բանկի կառավարիչ պարոն Ռիադ Սալամեհը շնորհակալություն հայտնելով ՀՀ վարչապետին նման պատրաստակամության համար, նշեց, որ մտադրություն կա ՀՀ ԿԲ-ի հետ մինչ այժմ ունեցած փորձի փոխանակման ու տեխնիկական համագործակցությունը ընդլայնել: Ռիադ Սալամեհը մասնավորապես կար—որեց տեղեկատվության փոխանակումը, ֆինանսական գործառնությունները ինտերնետի միջոցով իրականացնելը, ինչը աշխարհի տարբեր երկրներում գտնվող սփյուռքահայերին —ս հնարավորություն կտա ստանալ այս ոլորտում իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը, միաժամանակ արժեթղթերի առքուվաճառք իրականացնել առանց Հայաստան ժամանելու: Լիբանանի Կենտրոնական բանկի կառավարիչը փոխգործակցության հարցում կար—որեց նա— թափանցիկ աշխատաոճը: Ըստ պարոն Սալամեհի, համագործակցության արդյունքում Լիբանանը Հայաստանի համար կարող է դարպաս դառնալ դեպի միջին Ար—ելք, իսկ Հայաստանը Լիբանանի համար՝ դեպի ԱՊՀ երկրներ: Ռեադ Սալամեհը տեղեկացրեց, որ լիբանանյան բանկերը հետաքրքրված են հայաստանյան շուկայով, — իր երկրի խոշոր բանկերից մեկը շուտով Հայաստանում աշխատելու թույլտվության առաջարկով կդիմի ՀՀ Կենտրոնական բանկին: