Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 31 դեկտեմբերի 2015

Վարչապետը Ծաղկահովիտում ներկա է գտնվել բնակարանամուտի արարողության










Վարչապետ Հովիկ Աբրահամյանը դեկտեմբերի 31-ին աշխատանքային այց է կատարել Արագածոտնի մարզ: Կառավարության ղեկավարը նախ եղել է Ծաղկահովիտ համայնքում, որտեղ այսօր շահագործման է հանձնվել ամբողջովին հիմնանորոգված բազմաբնակարան շենք, որը գրեթե ավերվել էր 1988 թվականի երկարաշարժի հետևանքով: Հիմնանորոգված շենքում այսօր բնակարանամուտ է տոնել 40 ընտանիք: Վարչապետ Աբրահամյանը շրջել է բնակարաններով՝ ծանոթացել ստեղծված պայմաններին: Հովիկ Աբրահամյանը շնորհավորել է շենքի բոլոր բնակիչներին բնակարանամուտի, ինչպես նաև Ամանորի և Սուրբ ծննդյան տոների առթիվ, մաղթել ընտանեկան ջերմություն, երջանկություն և առողջություն: Բնակիչները շնորհակալություն են հայտնել երկրի իշխանություններին՝ ծրագիրն ավարտին հասցնելու և իրենց բնակարանային խնդրին լուծում տալու համար, ինչի արդյունքում Ամանորը կկարողանան տոնել արդեն սեփական բնակարաններում: Ծաղկահովիտցի բազմազավակ մի քանի ընտանիք ևս բնակարանի խնդրով դիմել են վարչապետին: Կառավարության ղեկավարը տեղում հանձնարարել է պատկան մարմիններին հիմնանորոգված շենքում ազատ մնացած բնակարանները հատկացնել նրանց՝ առաջիկայում լուծելով նաև սեփականաշնորհման հետ կապված բոլոր հարցերը:
Այնուհետև վարչապետն այցելել է մարզի Քուչակ համայնք, հանդիպել տեղի բնակիչներին, պատասխանել նրանց հետաքրքրող հարցերին: Քուչակցիները բարձրացրել են համայնքի մանկապարտեզի շենքի և մարզադպրոցը մարզագույքով համալրելու հետ կապված հարցեր: Հովիկ Աբրահամյանը հանձնարարել է ՀՀ տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանին և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանին կառավարություն ներկայացնել մանկապարտեզի շենքի վերակառուցման նախահաշիվը, որից հետո ծրագիրը կյանքի կկոչվի: Համայնքի բնակիչները երկրի վարչապետին են դիմել նաև Քուչակի մարզադպրոցը մարզագույքով համալրելու խնդիրը, ինչի առնչությամբ վարչապետը հավաստիացրել է, որ առաջիկայում այդ հարցը ևս կարգավորում կստանա: Կառավարության ղեկավարը քուչակցիներին շնորհավորել է գալիք տոների առթիվ, մաղթել հաջողություններ: Վարչապետը նշել է, որ կառավորությունն ամեն ինչ անելու է՝ համայնքներում կուտակված խնդիրներին աստիճանաբար լուծում տալու համար: Նրա խոսքով՝ կյանքի կկոչվեն նաև ենթակառուցվածքների, տնտեսության զարգացման մի շարք ծրագրեր, որոնք կնպաստեն ժողովրդի բարեկեցության ապահովմանն ու նոր աշխատատեղերի ստեղծմանը:
Քուչակցիները շնորհակալություն են հայտնել Հովիկ Աբրահամյանին Ամանորին ընդառաջ իրենց այցելելու և բարձրացված խնդիրներին շուտափույթ լուծում տալու համար:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ