չորեքշաբթի, 14 մարտի 2001
Այսօր ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանն ընդունել է Ռուսաստանի Դաշնության դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկուն և նրա գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպմանը պրն Տոցկին ՀՀ վարչապետին ներկայացրել է սահմանային ծառայության վիճակը, ընդգծելով, որ համատեղ ծառայությունը միանգամայն լավ հիմքերի վրա է դրված և մինչ օրս այդպես էլ շարունակվում է, սահմանապահ զորքերը անվերապահորեն կատարում են իրենց առջև դրված պարտականությունները:
Զրույցի ընթացքում երկուստեք կարևորվել է մեր երկրի անվտանգությունը համատեղ ուժերով ապահովելու, երկու երկրների և ժողովուրդների բարեկամությունն ու նվիրվածությունը պահպանելու անհրաժեշտությունը:
Հանդիպումից հետո ՀՀ Ազգային անվտանգության նախարար Կառլոս Պետրոսյանը և ՌԴ դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Կոնստանտին Տոցկին ստորագրել են Արձանագրություն «Հայատսանի Հանրապետության ղեկավարության և Ռուսաստանի Դաշնության դաշնային սահմանապահ ծառայության տնօրենի աշխատանքային հանդիպումների արդյունքների մասին»: Իսկ ՀՀ ֆինանսների և էկոնոմիկայի նախարար Վարդան Խաչատրյանը և Կոնստանտին Տոցին ստորագրել են Հայաստանում ՌԴ- դաշնային սահմնապահ ծառայության օպերատիվ խմբի պահպանման 2001 թ. ծախսերի մասին նախահաշիվ-փաստաթուղթը և նախահաշվի հաստատման արձանագրությունը:
Փաստաթղթերի ստորագրման արարողությանը հաջորդել է ՀՀ ԱԱ նախարար Կ.Պետրոսյանի և Ռուսաստանի Դաշնության դաշնային սահմանապահ ծառայության տնօրեն, գեներալ-գնդապետ Կ.Տոցկու համատեղ մամուլի ասուլիսը, որտեղ ամփոփել են հանդիպումների արդյունքները: