Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 5 փետրվարի 2016

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակի առթիվ

Սահմանադրական դատարանի մեծարգո՛ նախագահ,
Հայաստանի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից շնորհավորում եմ Ձեզ, Սահմանադրական դատարանի բոլոր անդամներին և ողջ աշխատակազմին՝ Սահմանադրական դատարանի ստեղծման 20-ամյակի կապակցությամբ:
Անգնահատելի է Սահմանադրական դատարանի դերը մեր երկրի արդարադատության կայացման և զարագացման գործում: Այս ինստիտուտը կարևորագույն նշանակություն ունի սահմանադրությամբ հաստատված ժողովրդավարության, պետական կարգի, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության գործընթացներում: Սահմանադրական դատարանն անցած երկու տասնամյակի ընթացքում իր գործունեությամբ կարողացել է արժանանալ ՀՀ քաղաքացու վստահությանը՝ իր աշխատանքը ծառայեցնելով բացառապես ի շահ Հայաստանի Հանրապետության սահմանադրական կարգի ու սահմանադրական արդարադատության պահպանման: Համոզված եմ, որ գալիք տարիների ընթացքում ևս այս կարևորագույն ինստիտուտը շարունակելու է լավագույնս կյանքի կոչել Սահմանադրությամբ ամրագրված իր լիազորությունները՝ նպաստելով Հայաստանի Հանրապետությունում արդարադատության, ժողովրդավարության, քաղաքացու իրավունքների պաշտպանության հետագա զարգացմանը:
Կրկին շնորհավորելով Սահմանադրական դատարանի ստեղծման 20-րդ տարեդարձի առթիվ՝ մաղթում եմ նորանոր հաջողություններ և բեղմնավոր գործունեություն:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ