Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 23 ապրիլի 2004

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության բարեգործական ծրագրերի համակարգման հանձնաժողովի հերթական նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ Վ. Մովսիսյանը:
    Հանձնաժողովը քննարկել է 2004-2007թթ. ընթացքում իրականացվելիք բարեգործական 7 ծրագիր: Մասնավորապես, քննարկվել և հաստատվել են՝
    «Առաջինը երեխաներին» բարեգործական-հասարակական կազմակերպության կողմից իրականացվող «Անհոգ մանկություն» ծրագիրը, որի նպատակն է օժանդակել Հայաստանի Հանրապետության անապահով ընտանիքներին, մուրացիկ երեխաներին և թոշակառուներին, ինչպես նաև «Կենտրոն» համայնքի զոհված ազատամարտիկների ընտանիքներին։
    Հայ ավետարանչական ընկերակցության կողմից իրականացվող երեք՝ «Բիոքիմիական անալիզատորի հատկացում Մոր և մանկան առողջության պահպանման կենտրոնին», ծրագիրը:
    «Հայ դպրոց» հիմնադրամի կողմից 2004-2006թթ. իրականացվող ծրագիրը, որի նպատակն է դպրոցական գույքով ապահովել Հայաստանի բոլոր դպրոցները։
    «Ակունք» հիմնադրամի կողմից իրականացվող «Գիտություն և կրթություն» ծրագիրը, որը նպատակ ունի Երևանի գիտական և կրթական հաստատություններում անվճար տարածել պրոֆեսոր Լ.Գ. Խաչերեանի գիրքը։
    Նիստում քննարկվել և հաստատվել են տարբեր կազմակերպությունների հասցեներով ուղարկված բեռների ներմուծման ծրագրեր, ինչպես նաև նախկինում հաստատված ծրագրերի շրջանակներում իրականացվող հարակից գործարքներ և այլ հարցեր։

 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ