Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 16 փետրվարի 2016

Քննարկվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2015 թ. գործունեության հաշվետվությունը


Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում այսօր քննարկվել է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության՝ 2015 թ. ընթացքում կատարված հիմնական աշխատանքների, գերակա խնդիրների, ՀՀ կառավարության 2015թ. գործունեության միջոցառումների ծրագրի կատարման և գնահատված կատարողականի հաշվետվությունը:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Գաբրիել Ղազարյանը զեկուցել է հաշվետու տարում իր ղեկավարած գերատեսչության կատարած աշխատանքների մասին. մշակվել և ՀՀ կառավարության հավանությանն են արժանացել «ՀՀ մանկապատանեկան մարզադպրոցները, մարզաձևերի ազգային ֆեդերացիաները և այլ մարզական հասարակական կազմակերպություններ գույքով ապահովելու մասին», «ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող մանկապատանեկան մարզադպրոցներում աշխատող մարզիչ-մանկավարժների և ղեկավար անձնակազմի պաշտոնային դրույքաչափերի ու հավելավճարների վճարման կարգը հաստատելու մասին», «Երիտասարդական աշխատողի ինստիտուտի կանոնակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումների նախագծերը:
Նախադպրոցական և դպրոցական տարիքի երեխաների շրջանում ֆիզիկական կուլտուրայի և սպորտի դերի մեծացման ծրագրերի շրջանակում մշակվել են «Սպորտլանդիա-2015» զանգվածային մարզական միջոցառման ծրագրերը, որոնցում ընդգրկված են 6 խաղային մրցաձևեր: Միջոցառումն իրականացվել է ՀՀ մարզերի և Արցախի նախադպրոցական տարիքի երեխաների և դպրոցական 5-6-րդ դասարանի աշակերտների շրջանում՝ 3 փուլով: Ընդհանուր առմամբ մասնակցել են 4536 նախադպրոցական տարիքի երեխաներ և աշակերտներ:
Շարունակվել են ՀՀ Նախագահի հովանու ներքո իրականացվող Սոցիալական բնակարանաշինության ծրագրով նախատեսված աշխատանքները: Հաստատվել և իրականացվել են երիտասարդական քաղաքականության մասնակցային գործընթացի խթանմանը և զարգացմանը միտված, ինչպես նաև երիտասարդության հարցերով զբաղվող ՀԿ-ների և պետական մարմինների ներկայացուցիչների վերապատրաստման մի շարք ծրագրեր:
Հաշվետվությունը լսելուց հետո վարչապետը դրական է գնահատել ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության 2015 թ. գործունեությունը՝ հորդորելով ավելի ակտիվ աշխատել: Կառավարության ղեկավարը հանձնարարել է նախարարության ղեկավարությանը պարբերաբար այցելել Հայաստանի բոլոր մարզեր, ակտիվացնել շփումները մարզերի սպորտի և երիտասարդության ոլորտի ներկայացուցիչների հետ, շարունակական աշխատանք տանել նրանց ներգրավումը տարբեր ծրագրերում մեծացնելու ուղղությամբ:

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ