չորեքշաբթի, 24 փետրվարի 2016
Վարչապետի գլխավորությամբ տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի նիստ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել Արտահանման աջակցման խորհրդի հերթական նիստը: Խորհրդի քննարկմանն են ներկայացվել տարբեր ընկերություններից ստացված արտահանման աջակցության մի շարք հայտեր: Մանրամասներ են ներկայացվել հայտ ներկայացրած ընկերությունների գործունեության վերաբերյալ: Ներկայացված հայտերի առնչությամբ ծավալվել է մտքերի շահագրգիռ փոխանակություն, ինչի արդյունքում խորհուրդը որոշել է բավարարել օժանդակություն ցուցաբերելու երկու հայտ: Նշվել է, որ այդ ընկերություններն ունեն արտահանման ներուժ և պետության օժանդակությունն էապես կնպաստի տնտեսվարողների կողմից արտադրական հզորությունների ավելացմանն ու արտահանման ծավալների աճին:
Այնուհետև քննարկվել են արտահանման խթանմանն ուղղված մի շարք հարցեր: Վարչապետ Աբրահամյանը կարևորել է արտահանման աջակցման խորհրդի գործունեությունը, որը համապատասխան ծրագրերի հիման վրա, սեղմ ժամկետում, կոնկրետ գործիքակազմերով օպերատիվ աջակցություն է ցուցաբերելու արտահանող ընկերություններին: