Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 15 մարտի 2016

Վարչապետը ծանոթացել է հայկական պլանշետների արտադրությամբ զբաղվող ընկերության ծրագրերին







Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այցելել է «Արմթաբ» պլանշետների, «Արմֆոն» հեռախոսների արտադրությամբ և գիտահետազոտական ծրագրերի մշակմամբ զբաղվող «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս» ընկերություն, որը գործունեություն է ծավալում «Ալյանս» ազատ տնտեսական գոտում: Կառավարության ղեկավարը շրջայց է կատարել ընկերությունում, ծանոթացել արտադրական գործընթացներին և առաջիկա ծրագրերին: Նշվել է, որ որակի առումով պլանշետները ոչնչով չեն զիջում համաշխարհային հայտնի ապրանքանիշերին: Դրանք համալրված են ժամանակակից համակարգերով և ծրագրերով, իսկ գնային առումով ավելի մատչելի են: Նախորդ տարվանից «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը սկսել է «Արմթաբ» պլանշետները ներդնել նաև Հայաստանի դպրոցներում: 2015 թվականի ընթացքում արդեն իսկ դպրոցներին է տրամադրվել 700 պլանշետ. այս տարի ևս ծրագիրը կշարունակվի: Տեղեկացվել է, որ ընկերության արտադրանքն իրացվում է և Հայաստանում, և արտերկրում: Այժմ բանակցություններ են տարվում կապի և հեռահաղորդակցության ոլորտում գործող հայաստանյան ընկերությունների հետ՝ արտադրանքը մեր երկրի մանրածախ շուկայում իրացնելու նպատակով: «Թեքնոլոջի ընդ Սայնս Դայնամիքս»-ը համագործակցում է արտերկրի գործընկերների հետ՝ գիտահետազոտական ծրագրերի մշակման ուղղությամբ: Ներկայում ընկերությունն ունի 117 աշխատող, նախատեսվում է հետզհետե այդ թիվն ավելացնել:
Լրագրողների հետ զրույցում վարչապետ Աբրահամյանը կարևորել է այս ընկերության գործունեությունը և ուրախությամբ նշել, որ այն հաջողությամբ զարգանում է և ունի մեծ ապագա: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ կառավարությունը շարունակելու է աջակցել մեծ ներուժ ունեցող տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտին՝ համարելով այն գերակայություն: Վարչապետը նշել է, որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությանը հանձնարարել է այս ոլորտի յուրաքանչյուր ծրագիր դարձնել քննարկման առարկա և անհրաժեշտության դեպքում ցուցաբերել շարունակական օժանդակություն: Կառավարության ղեկավարը համոզմունք է հայտնել, որ ՏՏ ոլորտը մեր երկրում ունի զարգացման մեծ հեռանկարներ և ավելացրել, որ այն լինելու է գործադիրի մշտական ուշադրության կենտրոնում:
ՏՏ ոլորտը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով կառավարությունը ձեռնամուխ է եղել նաև հանրապետության դպրոցներում ռոբոտատեխնիկայի և ինժեներիայի լաբորատորիաների/խմբակների ստեղծմանը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ