երեքշաբթի, 4 մայիսի 2004
ՀՀ վարաչպետ Անդրանիկ Մարգարյանի որոշմամբ Սամվել Մարգարյանն ազատվել է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչության պետի պաշտոնից, նրա փոխարեն այդ պաշտոնին է նշանակվել Արտյոմ Մովսեսյանը:
* * *
Համառոտ կենսագրական տվյալներ
Արտյոմ Ժորայի Մովսեսյանը ծնվել է 1967թ. Երևան քաղաքում: 1990թ. ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը, 1998թ. Երևանի պետական համալսարանը՝ էլեկտրոնային տեխնիկա և իրավագիտություն մասնագիտություններով: Ստացել է էլեկտրոնային տեխնիկայի ինժեների և իրավաբանի որակավորում: Մինչ նշանակումը աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում, իբրև առաջատար, այնուհետ՝ գլխավոր մասնագետ, իշխանության հանրապետական մարմինների բաժնի վարիչի ժամանակավոր պաշտոնակատար, խորհրդատու: Անկուսակցական է: Ամուսնացած է, ունի երկու երեխա: