Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 մարտի 2016

Վարչապետը ծանոթացել է «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեությանը





Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է ՀՀ գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» («ՀԱԲԼԾԿ») ՊՈԱԿ:
Շրջայցի ընթացքում վարչապետը ծանոթացել է կենտրոնի գործունեության ուղղություններին, աշխատանքային պայմաններին, իրականացվող բարեփոխումներին և տեխնիկական վերազինման շարունակական գործընթացին: Կենտրոնի տնօրեն Արման Գևորգյանը նշել է, որ 2015-2016 թթ. կենտրոնը համալրվել է գերճշգրիտ սարքավորումներով և աշխատանքային միջոցներով: Նրա խոսքով՝ սարքավորումները հանդիսանում են Հայաստանում, որոշ դեպքերում՝ նաև տարածաշրջանում եզակի, ինչը նպաստում է մթերքի և հումքի նկատմամբ պատշաճ վերահսկողության իրականացմանը՝ ինչպես Եվրասիական տնտեսական միության, այնպես էլ Եվրոպական միության նորմատիվ պահանջներին համապատասխան: Նշենք, որ ՀՀ և ՌԴ միջև 2015 թ. մայիսի 21-ին ստորագրված համաձայնագրի շրջանակում «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի Սննդամթերքի անվտանգության հետազոտությունների լաբորատորիան հագեցվել է 184 մլն 808 հազար ռուբլի արժողությամբ մի շարք նորագույն հետազոտական համակարգերով՝ ալկոհոլային արտադրանքում, կաթի, հյութերի որակի որոշման և կեղծիքների բացահայտման համար օգտագործվող իզոտոպային եզակի համակարգով, ինչպես նաև ժամանակակից այլ սարքավորումներով: Համաձայնագրով նախատեսված աշխատանքները կավարտվեն 2018 թվականին՝ համալրելով «ՀԱԲԼԾԿ» ՊՈԱԿ-ի կենտրոնական կառույցը և ընդգրկելով նաև որոշ մարզային կենտրոններ:
Հովիկ Աբրահամյանը շրջել է նաև Բուսասանիտարական հետազոտությունների լաբորատորիայի հսկիչ-թունաբանական բաժնում, որը կառուցվել և համալրվել է ժամանակակից սարքավորումներով Հունաստանի կառավարության և ՄԱԿ-ի Պարենի և Գյուղատնտեսության կազմակերպության համատեղ ծրագրի շրջանակում: Նշվել է, որ այն Հայաստանում առաջին և հագեցվածությամբ միակ լաբորատորիան է, որը թույլ է տալիս միջազգային մեթոդներին համապատասխան իրականացնել բույսերի պաշտպանության միջոցների ազդող նյութերի փորձաքննություններ:
Լրագրողների հետ ճեպազրույցում կառավարության ղեկավարը կարևորել է կենտրոնի վերազինումը՝ ընդգծելով, որ կատարված մեծ աշխատանքը կնպաստի անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում փորձաքննությունների արագ և արդյունավետ իրականացմանը, ինչը մեծ կարևորություն ունի բիզնեսի անխաթար գործունեության համար: Հովիկ Աբրահամյանը կարևորել է նաև անհրաժեշտության դեպքում կենտրոնի համալրումը համապատասխան մասնագետներով, ինչը թույլ կտա ճիշտ որոշումներ կայացնել: «Մեր նպատակն է, որ մեր երկիր միայն միջազգային չափորոշիչներին համապատասխան սննդամթերք մտնի: Դա գերակա խնդիր է մեզ համար, և մենք ձեռնամուխ ենք լինելու, որպեսզի բոլոր վերահսկողական ֆունկցիաներն իրականացվեն ժամանակին և արդյունավետ, բայց և չխաթարվի բիզնեսի գործունեությունը», - եզրափակել է վարչապետը՝ նշելով, որ արդեն համապատասխան հանձնարարականներ է տվել պատասխանատուներին:
«Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ն ստեղծվել է 2011 թ. և Հայաստանի ողջ տարածքում գործունեություն է ծավալում երեք հիմնական ուղղությամբ՝ սննդամթերքի անվտանգություն, բուսասանիտարիա և անասնաբուժություն: 2015 թ. լաբորատորիան իրականացրել է շուրջ 1 մլն 100 հազար փորձաքննություն:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ