Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 15 մարտի 2001

Այսօր տեղի ունեցավ ՀՀ կառավարության նիստը, որը վարում էր վարչապետ Անդրանիկ Մարգարյանը: Կառավարությունը որոշ խմբագրումներով հավանություն տվեց «Անձապետական համակարգի մասին» ՀՀ օրենքի նախագծին, որի նպատակն է գանձապետական համակարգի գործունեության ընթացքում առաջացող հարաբերությունների կարգավորման միջոցով ստեղծել Հայաստանի Հանրապետության և նրա համայնքների ֆինանսական ակտիվների ու պարտավորությունների արդյունավետ կառավարման համակարգ: Ըստ նախագծի, ՀՀ գանձապետական համակարգը ներառում է ՀՀ կենտրոնական գանձապետարանը և տեղական գանձապետական բաժանմունքները: Սահմանվում են գանձապետարանի իրավասությունները, նպատակը, խնդիրները, հարաբերությունները այլ մարմինների հետ, անցումային դրույթները: Նիստում հավանության արժանացավ նաև «Դիվանագիտական ծառայության մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որով մասնավորապես կարգավորվում է դիվանագիտական ծառայության ձևավորման, կազմակերպման, ղեկավարման, ծառայողական առաջխաղացման, դիվանագիտական աստիճաններ շնորհելու, այդ կարգի ծառայության հետ կապված այլ հարաբերությունները: Մեկ այլ որոշմամբ հավանություն տրվեց «Առևտրաարդյունաբերական պալատների մասին» ՀՀ օրենքի նախագծին: Նշվեց, որ արմատական տնտեսական բարեփոխումներ իրականացնող Հայաստանում, որտեղ քայլեր են արվում քաղաքակիրթ շուկայական տնտեսության ձևավորման ուղղությամբ, կարևորվում է առևտրաարդյունաբերական պալատների գործունեությունը: Բարեփոխումների արդյունքում արդեն իսկ կազմավորվել է ձեռնարկատերերի մի մեծ խավ, ձևավորվել են մի շարք հասարակական կազմակերպություններ, որոնք, սակայն, իրենց գործունեությամբ չեն կարող փոխարինել առևտրաարդյունաբերական պալատներին, քանի որ վերջիններիս խնդիրներն առանձնահատուկ են և բազմազան: Նախագծով տրվում են ՀՀ-ում «առևտրաարդյունաբերական պալատ» կազմակերպա-իրավական ձևը, դրա ստեղծման ընդհանուր իրավական, տնտեսական հիմքերը, գործունեության ուղղությունները, միմյանց և պետության հետ նրա փոխհարաբերությունները: Նիստում հավանության արժանացավ նաև «Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը: Նշվեց, որ ՀՀ-ում ներկայումս զարգացում ապրող ոսկերչության առյուծի բաժինն ընկնում է մեծ ձեռնարկություններին, սակայն, հանրապետությունում կան զարգացման հնարավորություններ և ներուժ ունեցող բազմաթիվ փոքր և միջին ձեռնարկություններ, որոնք մի շարք պատճառներով չեն կարողանում լիարժեք գործունեություն ծավալել: Ներքին կոոպերացիայի գործընթացը գրեթե բացակայում է կամ ստեվերային բնույթ ունի, որի պատճառը կիսաֆաբրիկատների միջանկյալ մատակարարումների իրացման ժամանակ որպես ավելացված արժեքի հարկ վճարվող մեծ գումարների տևական ժամանակով սառեցումն է: Առաջարկվող փոփոխությամբ նախատեսվում է նշված դեպքում չգանձել ԱԱՀ, ինչը ոչ միայն կակտիվացնի ոլորտի ՓՄՁ-ների գործունեությունը, այլև դրական ազդեցություն կունենա բյուջեի եկամուտների վրա: Կառավարությունը որոշեց անհետաձգելի համարել «Լիցենզավորման մասին» և «Քաղաքացիական օրենսգրքում» փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքների նախագծերը և առաջարկել ԱԺ-ին դրանք քննարկել և քվեարկել մեկամսյա ժամկետում: Նիստում ընդունվեց ՀՀ Ազգային Ժողովի ընտրություններում 5 և ավելի տոկոս ձայն հավաքած կուսակցություններին և դաշինքներին նյութական աջակցություն ցույց տալու մասին որոշում: Ընդունվեց նաև ՀՀ ոռոգման ջրի մատակարարման, հաշվառման, արդյունավետ օգտագործման և վճարների հավաքագրման ապահովման միջոցառումների մասին որոշում: ՀՀ կառավարությանն առընթեր ջրային տնտեսության պետական կոմիտեին հանձնարարվեց մարզպետների հետ մշակել և մինչև հուլիսի 1-ը կառավարություն ներկայացնել համապարփակ ծրագիր՝ ոռոգման ջուր օգտագործող բոլոր համայնքներում 2001-2003 թթ. ընթացքում ներտնտեսային ոռոգման համակարգն արդյունավետ շահագործող համապատասխան կազմակերպություններ ստեղծելու վերաբերյալ: Կառավարությունը հաստատեց «ՀՀ քաղաքացիների գույքի և եկամուտների հայտարարագրման համակարգի ներդրման» պետական ծրագիրը: Հայտարարագրման համակարգի ներդրման աշխատանքներ իրականացնելու նպատակով ստեղծվեց հանձնաժողով, որը կիրագործի պետական ծրագրի ընթացիկ աշխատանքները: Ծրագիրը, որը կիրականացվի չորս փուլով, նպատակաուղղված է հայտարարագրման համակարգի ներդրման միջոցով կոռուցպցայի դեմ պայքարի, քաղաքացիների գույքի և եկամուտների առաջացման նկատմամբ թափանցիկության և հասարակության վստահության ապահովմանը:
Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ