Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 25 մարտի 2016

«Կառավարությունը հետևողականորեն շարունակելու է խթանել ՏՏ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացմանը». ՀՀ վարչապետ






Վարչապետ Հովիկ Աբրահամյանը ներկա է գտնվել Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության 16-րդ տարեկան համագումարի բացմանը:
Ողջունելով համագումարի կազմակերպիչներին, մասնակիցներին և հյուրերին՝ վարչապետ Աբրահամյանը նշել է, որ ՀՀ կառավարությունն էապես կարևորում է ԻՏՁՄ դերը տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանն ուղղված ծրագրերի և նախաձեռնությունների իրականացման գործում: Հովիկ Աբրահամյանի խոսքով՝ ոլորտը բարձրակարգ մասնագետներով համալրելու նպատակով կառավարությունն ԻՏՁՄ-ի հետ ձեռնամուխ է եղել հանրապետության դպրոցներում ռոբոտատեխնիկայի և ինժեներիայի լաբորատորիաների/խմբակների ստեղծմանը, որի արդյունքներն արդեն իսկ տեսանելի են: Բացի այդ, կառավարության և ԻՏՁՄ-ի կողմից ներկայում համատեղ նախապատրաստական աշխատանքներ են իրականացվում 2019 թվականին Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովը Հայաստանում պատշաճ կազմակերպելու ուղղությամբ: «Մեր համագործակցությունն այսուհետ ևս շարունակական բնույթ է կրելու: Մենք բաց ենք նոր ծրագրերի, նախաձեռնությունների քննարկման և համատեղ իրագործման համար: Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացող ճյուղերից է, և հատկանշական է, որ այն ՀՀ կառավարության ծրագրի առանցքային ուղղություններից մեկն է: Հայաստանի ՏՏ ոլորտում առկա է մեծ ներուժ և անհրաժեշտ է հնարավորինս օժանդակել դրա իրացմանը»,- նշել է վարչապետը:
Հովիկ Աբրահամյանը շեշտել է, որ վերջին տարիներին այս ոլորտում արձանագրվել է զգալի առաջընթաց. գրանցվել է տարեկան միջինը 20-22 տոկոս աճ, ինչը պայմանավորված է նաև ՀՀ կառավարության կողմից ոլորտում վարվող արդյունավետ քաղաքականությամբ: Վարչապետի խոսքով՝ տեղեկատվական, հեռահաղորդակցման և բարձր տեխնոլոգիաների ոլորտների նորագույն լուծումներն այսօր հաջողությամբ կիրառվում են տնտեսության տարբեր ճյուղերում, ինչը մեծապես նպաստում է տնտեսության ընդհանուր առաջընթացին, արտադրողականության և մրցունակության բարձրացմանը: «Միևնույն ժամանակ, մենք չենք բավարարվում ոլորտի ներկայիս ձեռքբերումներով և հետևողականորեն շարունակելու ենք խթանել Հայաստանում ՏՏ ոլորտի հետագա զարգացմանն ուղղված բազմաթիվ ծրագրերի ու միջոցառումների իրականացումը: Մենք պատրաստ ենք աջակցելու ոլորտի զարգացմանն ուղղված յուրաքանչյուր ողջամիտ առաջարկության կյանքի կոչմանը»,- ասել է վարչապետը՝ համագումարի մասնակիցներին մաղթելով բեղմնավոր ու արդյունավետ աշխատանք:
Համագումարի ընթացքում տեղի է ունեցել «ՀՀ հանրակրթական համակարգում ինժեներական լաբորատորիաների ներդրում» ծրագրի շնորհանդեսը: Ծրագրի իրականացման նպատակով ՀՀ կառավարության և ԻՏՁՄ-ի միջև ստորագրվել է համագործակցության հուշագիր: Այն ստորագրել են ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը և ԻՏՁՄ գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը:
 

Դեկտեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031 

-

Արխիվ