Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

երեքշաբթի, 5 ապրիլի 2016

Տեղի է ունեցել Հայաստանի և Ռուսաստանի վարչապետների հեռախոսազրույցը

Այսօր երեկոյան կայացել է ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ կառավարության նախագահ Դմիտրի Մեդվեդևի հեռախոսազրույցը:
Կողմերը կարծիքներ են փոխանակել Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակի մասին, արձանագրել, որ հակամարտությունը պետք է լուծվի բացառապես խաղաղ բանակցային ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձևաչափի շրջանակում:
Հեռախոսազրույցի ընթացքում Դ. Մեդվեդևը հաստատել է, որ պաշտոնական այցով կժամանի Հայաստան նախկինում համաձայնեցված ժամկետում՝ 2016 թ. ապրիլի 7-8-ը: Հայաստանի ղեկավարության հետ բանակցությունների ընթացքում նախատեսվում է քննարկել երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի ողջ համալիրը, այդ թվում տնտեսության, էներգետիկայի, արդյունաբերության, տրանսպորտային ենթակառուցվածքների և այլ ոլորտներում համագործակցությունը:
Դմիտրի Մեդվեդևը և Հովիկ Աբրահամյանը քննարկել են Եվրասիական տնտեսական միության մարմիններում նախագահող Ղազախստանի առաջարկությունը՝ Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը հաջորդ շաբաթվա ընթացքում Մոսկվայում անցկացնելու վերաբերյալ:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ