Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 7 մայիսի 2004

ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի ուղերձը մայիսի 9-ի՝ Հաղթանակի և խաղաղության օրվա  առթիվ

 Սիրելի հայրենակիցներ,
 Ջերմորեն շնորհավորում եմ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ: Օրվա խորհրդին հաղորդակից՝ ամեն տարի այս հրաշալի տոնին մենք մեկ անգամ ևս համակվում ենք միասնության ու համախմբվածության, ազգային ոգու և արժանապատվության նվիրական զգացումներով, որոնց շնորհիվ ձեռք են բերվել մեր բոլոր պատմական հաջողություններն ու հաղթանակները: Եվ այսօր, երբ ամրապնդում ենք արդեն իր գոյության երկրորդ տասնամյակը թևակոխած մեր անկախ պետականությունը, չենք կարող չգիտակցել, որ այդ ճանապարհին դեռևս հանդիպող բազմաթիվ փորձությունները դիմագրավելու կարևոր պայմաններից մեկը անցյալի հերոսական էջերի ոգեկոչումն է: Մեր խաղաղ և հուսալի ապագան կերտելու համար մենք պետք է առաջին հերթին գնահատենք մեր պատմական հաղթանակները՝ գլուխ խոնարհենք հարյուր հազարավոր այն քաջորդիների հիշատակի առջև, ովքեր իրենց կյանքը զոհաբերեցին հայրենիքի անկախության, հարատևության ու խաղաղության համար:
 Մեր հերոսական ժողովուրդն իր անունը փառքով պսակեց նաև երկրորդ համաշխարհային պատերազմում: Խորհրդային բանակի շարքերում և պարտիզանական ջոկատներում, իսկ աշխարհասփյուռ հայությունը՝ դաշնակից երկրների բանակներում ու դիմադրական շարժումներում իր հերոսական պայքարով արժանի ներդրում ունեցավ  ֆաշիզմի դեմ տարած մեծ հաղթանակի գործում: Հաղթանակ, որը խաղաղ ու ստեղծագործ աշխատանքի նոր սկիզբ հանդիսացավ ինչպես ամբողջ քաղաքակիրթ աշխարհի, այնպես էլ մեր ժողովրդի համար:
 Ազատության տենչով ու խաղաղ գալիքի հավատով կերտվեցին նաև մեր նորագույն պատմության փառավոր էջերը՝ արցախյան ազատամարտի խրամատներում, իսկ 1992թ. մայիսի 9-ին Շուշիի հերոսական առումը հայոց  ոգու և զենքի հաղթարշավի սքանչելի վկայությունն է մեր օրերում:
 Շնորհավորելով հայրենիքում, սփյուռքում և Արցախում բնակվող մեր բոլոր հայրենակիցներին, մեր վետերաններին՝ Հաղթանակի և խաղաղության տոնի առթիվ, մաղթում եմ առողջություն, խաղաղ երկինք ու ստեղծագործ աշխատանք՝ հանուն մեր անկախ պետականության ամրապնդման, սերունդների անկանգ երթի, մեր երկրի և ժողովրդի հետագա զարգացման ու բարգավաճման:   

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ