շաբաթ, 30 ապրիլի 2016
Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի զարգացմանը վերաբերող հարցեր
Վարչապետ Հովիկ Աբրահամյանի գլխավորությամբ այսօր կառավարությունում տեղի է ունեցել Հայաստանի էներգետիկ համակարգի զարգացման հեռանկարների և մարտահրավերների վերաբերյալ խորհրդակցություն, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչները:
Քննարկվել են ՀՀ էներգետիկ համակարգի զարգացմանը և էներգետիկայի ոլորտի պետական ձեռնարկությունների ֆինանսական առողջացմանը վերաբերող հարցեր: