Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

հինգշաբթի, 5 մայիսի 2016

Վարչապետը հրաժեշտի հանդիպում է ունեցել Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպանի հետ


Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Հնդկաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սուրեշ Բաբուին` մեր երկրում դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:
Վարչապետը շնորհակալություն է հայտնել Սուրեշ Բաբուին պաշտոնավարման ընթացքում հայ-հնդկական բարեկամական կապերի ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար և հաջողություն մաղթել հետագա գործունեության մեջ: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ երկու երկրների քաղաքական հարաբերություններին հատուկ են բարձր մակարդակի փոխըմբռնումն ու վստահությունը, և անհրաժեշտ է համարել շարունակել ակտիվ աշխատանքը տնտեսական փոխգործակցությունը ևս այդ մակարդակին հասցնելու համար:
Հայաստանում Հնդկաստանի դեսպանը շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության համար և նշել, որ պաշտոնավարման ընթացքում ներդրել է առավելագույն ջանքերը՝ երկկողմ բարեկամական կապերի սերտացման ուղղությամբ: Սուրեշ Բաբուն նշել է, որ իր համար մեծ պատիվ էր բարեկամ Հայաստանում պաշտոնավարելը, և որպես Հայաստանի բարեկամ կշարունակի իր նպաստը բերել երկու երկրների փոխհարաբերությունների զարգացմանը:
Զրուցակիցներն ամփոփել են տեղեկատվական տեխնոլոգիաների, գյուղատնտեսության, մշակույթի, առողջապահության ոլորտներում իրականացվող հայ-հնդկական համատեղ ծրագրերի ընթացքն ու արդյունքները և մտքեր փոխանակել երկկողմ և բազմակողմ համագործակցության ընդլայնման շուրջ: Երկուստեք կարևորվել են տնտեսական կապերի շարունակական աշխուժացմանն ուղղված քայլերը և, մասնավորապես, հայ-հնդկական միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը, գործարար համաժողովների պարբերական անցկացումը:
 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ