երեքշաբթի, 11 մայիսի 2004
ՀՀ նախարարությունները, գերատեսչությունները, մարզպետարանները և Երևանի քաղաքապետարանը ստացել են 21274 նամակ, որից 503-ը առաջարկություն, 19393-ը դիմում, 1378-ը բողոք:
Նամակներում բարձրացված են սոցիալական, ֆինանսական, բնակարանային, առողջապահական, օրենսդրական և այլ բնույթի հարցեր: Բոլոր նամակները սահմանված կարգով քննարկվել են ՀՀ կառավարության աշխատակազմի ստորաբաժանումներում, համապատասխան նախարարություններում, գերատեսչություններում, մարզպետարաններում և Երևանի քաղաքապետարանում, որից հետո դիմողներին տրվել է պատասխան (գրավոր կամ բանավոր եթե դա բավարարել է դիմողին):