կիրակի, 15 մայիսի 2016
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձն Ընտանիքի օրվա առթիվ
Սիրելի՛ հայրենակիցներ
Ջերմորեն շնորհավորում եմ Ընտանիքի օրվա կապակցությամբ: Ընտանիքը պետության հիմքն է, իսկ կայուն և ամուր ընտանիքը՝ հզոր, ուժեղ պետության գրավականը:
Հայերիս համար ընտանիքը սրբություն է, որն իր մեջ խտացնում է սեր, հավատարմություն, հարգանք ու միասնություն:
Որպես իշխանություն մեր պարտքն է նպաստել, որ երկրում բոլոր ընտանիքները լինեն բարեկեցիկ, կարողանան դիմակայել ժամանակակից մարտահրավերներին, քանի որ ամուր, համերաշխ և բարեկեցիկ ընտանիքը տվյալ պետության հզորացման և առաջընթացի երաշխավորն է: Կառավարությունը շարունակելու է իրականացնել ընտանիքների աջակցությանն ուղղված ծրագրեր՝ նպաստելով նրանց բարեկեցությանն ու ամրապնդմանը, համոզված եմ, որ ապագայում պետությունն ավելի մեծ հնարավորություններ է ունենալու աջակցել իր քաղաքացուն:
Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս Ընտանիքի օրվա կապակցությամբ, մաղթում, որ բոլոր ընտանիքներում իշխի սերը, երջանկությունը, հավատն ու համերաշխությունը: