չորեքշաբթի, 1 հունիսի 2016
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի շնորհավորական ուղերձը Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ
ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհավորական ուղերձ է հղել երեխաների պաշտպանության օրվա առիթով, որտեղ ասվում է.
«Ջերմորեն շնորհավորում եմ Երեխաների պաշտպանության միջազգային օրվա առթիվ: Երեխաներն են մեր ապագան, մեր վաղվա օրը: Բոլորիս պարտքն է բարեկեցիկ պայմաններ ստեղծել նրանց լուսավոր և ապահով ապագայի համար, որպեսզի մեր մանուկները մեծանան ընտանիքներում, շրջապատված լինեն սիրով, ջերմությամբ և կարողանան իրականացնել իրենց մանկության ամենավառ երազանքները: Վստահեցնում եմ, որ երեխաների շահերի պաշտպանությունը մշտապես եղել և մնում է կառավարության ուշադրության կենտրոնում և մեր խնդիրն է ապահովել նրանց առողջ, անհոգ և երջանիկ մանկությունը:
Կրկին շնորհավորելով այս պայծառ տոնի առթիվ` ցանկանում եմ բոլոր երեխաներին երջանիկ մանկություն ու անամպ երկինք»: