երկուշաբթի, 6 հունիսի 2016
Վարչապետը հեռախոսազրույց է ունեցել Իրանի Մեջլիսի նորընտիր նախագահ Ալի Լարիջանիի հետ
Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Լարիջանիի հետ և շնորհավորել նրան այդ պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Զրուցակիցները փաստել են, որ երկու բարեկամ պետությունների հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա և շարունակում են զարգանալ փոխվստահության մթնոլորտում: Կողմերը մտքեր են փոխանակել հայ-իրանական համագործակցության օրակարգի և տնտեսական կապերի խորացման շուրջ, երկուստեք կարևորվել է Եվրասիական տնտեսական միության և Իրանի Իսլամական Հանրապետության միջև համագործակցության զարգացումը: