Այս բաժինը հնարավորություն է տալիս գրավոր արտահայտել Ձեր կարծիքը, տեսակետը և դիրքորոշումը: Ի տարբերություն դիմումների, նամակները պաշտոնական ընթացակարգով քննության չեն առնվում:

Ձեր պաշտոնական դիմումը ՀՀ կառավարությանն այլևս թափանցիկ ընթացակարգ ունի: Մեր կայքի շնորհիվ Դուք կարող եք տեղեկանալ, թե կառավարության որ մարմնին կամ պաշտոնյային է Ձեր առձեռն հանձնած կամ փոստով ուղարկած դիմումը վերահասցեագրվել:

Որոնում

azdararir

iGov.am iPhone/iPad application Այսուհետ կարող եք օգտվել մոբայլ սարքերի համար iGov.am հավելվածից, որը հնարավոր է ներբեռնել AppStore-ում և Google Play-ում:

Թեժ գիծ

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու
Ներքին և արտաքին ազդարարման պատասխանատու

1-17(զանգն անվճար է)

+374 (10) 527-000(արտերկրից զանգերի համար)

Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Էլ. կառավարում

Պաշտոնական լրահոս

ուրբաթ, 10 հունիսի 2016

Վարչապետը ծանոթացել է «Քվանտ» վարժարանի կրթական ծրագրերին










Վարչապետ Հովիկ Աբրահամյանն այսօր այցելել է «Քվանտ» վարժարան՝ ուսուցման համար ստեղծված պայմաններին և կրթական ծրագրերին ծանոթանալու նպատակով:
«Քվանտ»-ի տնօրեն Ռոբերտ Վարդանյանը վարչապետին է ներկայացրել ուսուցման կազմակերպման գործընթացը, կրթական ծրագրերը և վարժարանի նոր մասնաշենքում կատարված վերանորոգման աշխատանքների արդյունքները: Նա նշել է, որ վարժարանում գործում են տարրական (1-4-րդ), միջին (5-9-րդ) և ավագ (10-11-րդ) դասարաններ. միջին դասարաններում ուսումնական ծրագրերի հիմքում ընկած են պետական հանրակրթական դպրոցների համապատասխան ծրագրերը, իսկ ավագ դասարաններում ուսուցումը տարվում է տարբերակված ծրագրերով` ֆիզիկամաթեմատիկական, քիմիակենսաբանական, պատմաբանասիրական, տնտեսագիտական և միջազգային հոսքերով: Բոլոր առարկաներից անվճար գործում են օլիմպիական խմբակներ, որտեղ լավագույն աշակերտները հնարավորություն ունեն խորացնելու իրենց գիտելիքները: «Քվանտ» վարժարանը նաև հանդիսանում է հանրակրթության ոլորտում հեղինակավոր «Միջազգային բակալավրիատ» (ՄԲ) համակարգի «Դիպլոմա» ծրագիրն իրականացնող առաջին հայկական դպրոցը:
Վարժարանի մասնաշենքերում տեղակայված դասասենյակներում և լաբորատորիաներում շրջայցի ընթացքում վարչապետը զրուցել է «Քվանտ»-ի մանկավարժների և սաների հետ, ծանոթացել դասավանդման մեթոդաբանությանը և աշակերտների ձեռքբերումներին: Վարժարանի աշակերտներից մեկը կառավարության ղեկավարին է ներկայացրել հակառակորդի անօդաչու թռչող սարքերը չեզոքացնելու նպատակով իր կողմից պատրաստված սարքը, որն ստեղծելու միտքն առաջացել է ապրիլյան քառօրյա պատերազմից հետո: Այն հնարավորություն է տալիս խլացնել ռադիոալիքները և «Քվանտ»-ի սանի կարծիքով՝ կարող է օգտագործվել ռազմարդյունաբերության ոլորտում: Հովիկ Աբրահամյանը հանդիպել է նաև «Քվանտ»-ի տարեվերջյան ամփոփիչ քննությունները հանձնող 5-6-րդ դասարանների աշակերտներին և հաջողություն մաղթել նրանց:
Վարչապետը ողջունել է «Քվանտ»-ի՝ որպես հանրակրթության ոլորտի առաջատար դպրոցներից մեկի գործունեությունը և կառավարության աջակցությունը հայտնել վարժարանի հետագա ծրագրերին:
«Քվանտ» վարժարանն առաջին փորձարարական ոչ պետական դպրոցն է Հայաստանում, որի շրջանավարտներն ստանում են ՀՀ պետական ատեստատ, իսկ ՄԲ «Դիպլոմա» ծրագրի շրջանավարտները` նաև միջազգային դիպլոմ, որը հնարավորություն է տալիս ավարտական գնահատականներով ընդունվել աշխարհի առաջատար համալսարաններ: Այս տարի լրանում է վարժարանի հիմնադրման 25 տարին: Մինչ օրս «Քվանտը» Հայաստանին բազում շրջանավարտներ է տվել, որոնցից շատերը մասնակցել և հաղթել են ազգային ու միջազգային օլիմպիադաներում:

 

Նոյեմբեր 2024
ԵրկԵրքՉրքՀնգՈւրՇբթԿրկ
 123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 

-

Արխիվ